Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւը ձերբակալված է

Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւին բերման են ենթարկել եւ ձերբակալել, հաղորդում է “BBC”-ն: Մարդիկ, ովքեր հետեւելիս են եղել ձերբակալման գործողությանը, ծափահարել են ոստիկաններին: Ըստ որոշ տվյալների` նա վիրավոր է: Վնասվածքը նա ստացել է ապրիլի 19-ի գիշերը` ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, երբ սպանվել է նրա եղբայր Թամերլանը: 19-ամյա Ջոհար Ցարբաեւին ոստիկանները որոնում էին Բոստոնին ծայրամասերում: […]