15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի նախագահի արձագանքին չէին սպասում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված “Համագործակցություն-2013” խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնին։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների “Ապարրել” ասոցացիան։

“Ապարրել” ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը տեղեկացրեց, որ իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են այս ծրագիրն իրականացնելու համար։ Մարաթոնը կյանքի կոչելու համար իրենց կազմակերպությունը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նիկոլայ Բուդյուկինը խոստովանեց, որ չէին սպասում, որ ՀՀ նախագահը կարձագանքի։ Նա իր երախտագիտությունը հայտնեց հանրապետության նախագահին եւ կազմակերպիչներին ծրագիրը կյանքի կոչելու համար՝ ավելացնելով, որ սա իրենց համար պատմական իրադարձություն է:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ԱՊՀ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գրեթե նույնն են։ “Այսօր մեր հյուրերի թվում են գեղեցկության, պարային ու սպորտային մրցույթների հաղթողներ: Դրանով նրանք ցույց են տալիս, որ ինտեգրված են հասարակությանը։ Մեր խնդիրը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ինտեգրման գործընթացին նպաստելն է, նրանց հիմնահարցերը բարձրաձայնելն ու դրանց լուծմանն աջակցելը”,- նշեց Կարեն Ավագյանը։

Սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնն անցկացվում է հունիսի 2-9-ը։ Ռուսաստանից, Ուկրաինայից ժամանած հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երիտասարդներ Հայաստանում կքննարկեն իրենց խնդիրները, կներկայացնեն դրանց լուծման սեփական փորձը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ. մասնավորապես, մասնակիցները կայցելեն Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։ Կհրավիրվի “Կլոր սեղան” ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի մասնակիցները կայցելեն Հայեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում կունենան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող երիտասարդական ՀԿ-ների հետ։ Կկազմակերպվի նաեւ հաշմանդամություն ունեցող եւ ոչ հաշմանդամ անձանց երթ Երեւանի փողոցներով (անվասայլակներով, հեծանիվներով եւ այլն), ինչպես նաեւ՝ ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պողոտայում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ