22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ասեց ու արեց

ՀՀ  Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավորների ԱԺ մայիսի 2-ի նիստերի մասնակցության վերաբերյալ տեղեկանքը  տեղադրված է խորհրդարանի կայքում: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց քարտուղարությանը ներկա-բացակա պատգամավորների ցուցակը ամեն նիստից հետո հրապարակել: Պատգամավորների ներկա-բացակայի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: 

“Դաշնակցությունն” անակնկալ է խոստանում

ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքից առաջ քիչ առաջ “Մոսկվա” կինոթատրոնում կուսակցության հանդիպումը ընտրողների և “Դաշնակցության” համակիրների հետ բացեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա խոսեց ոչ միայն  անցած քարոզարշավի ընթացքի, այլ նաև մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին: “Կարելի է շատ լավ ընտրապայքար անցկացնել, բայց այն, ինչ տեղի է ունենում ընտրատածքներում, […]

“Բարեւ Երեւանը” ԲՀԿ խոսնակի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

 Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է. “Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, “Բարեւ Երեւան” դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, թե ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները: “Բարեւ Երեւան” դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում “Ժառանգություն” կուսակցության տեղերով նշանակված […]

Հայտնի կասկադյորը մահացել է` սեփական մազերից կախված մնալով կես ժամ /վիդեո/

50-ամյա հնդիկ կասկադյոր Սալիենդրա Ռոյը մահացել է` փորձելով անցնել ծովի մակարդակից 3 կմ բարձրության վրա գտնվող գետի վրա կապված ճոպանի վրայով` ամրացնելով իրեն երար մազերով: Նա անդունդի վրա կապված պարանի կեսն անցել է, երբ երկար մազերը խճճվել են, որի արդյունքում կասկադյորը կախված է մնացել գետի վրա: Կես ժամ կախված մնալուց հետո Ռոյը մահացել է սրտի […]

Սիրուն որդի, Անդրանիկի որդի մենակ դու ես արժանի … /վիդեո/

Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ: ”Կանաչ ճանապարհ քեզ”, ”լուսավոր ճանապարհ”, ”մենակ դու ես արժանի”, ,-այսպես դիմավորեցին քաղաքապետին: Վերջինս նշեց, որ եկել են հաշվետու լինելու սիրելի երևանցիների առջև, պատմել իրենց կատարածի և ապագա ծրագրերի մասին: ”Մի կողմից դրվեցին բազում ծրագրերի հիմքեր, մյուս կողմից կատարվեցին բազմում աշխատանքներ […]

Չմոռացավ “սիրելի” վարչապետին /վիդեո/

”Ես ասել եմ, ես շատ սիրում եմ հայկական ժողովրդական հեքիաթները, բայց ”Կիկոսի մահը” քաղաքականության մեջ իմ ամենասիրելի հեքիաթը չէ: Ենթադրությունները տարբեր կենտրոններից, մամուլի կոնկրետ միջոցներում ուղղորդված վերլուծությունները, օդից վերցված ենթադրությունները, կարծում եմ, լուրջ չի, որ մենք այստեղ հիմա փորձենք մեկնաբանել”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք իրական են մամուլի հրապարակումները, որ ԲՀԿ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:   Կողմերը քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվեց դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում: 

Տեր-Պետրոսյանը ”սյուրպրիզ” կանի՞

ՀԱԿ խոսնակ Արման Մուսիանյանը դեռևս չգիտի, արդյոք առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա ասաց Henaran.am-ին` հավելելով. ”Նախագահական ընտրություններին “սյուրպրիզ” արեց, չասեց, ես էլ չգիտեի”: Նշենք, որ եթե նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը սեփական թեկնածու չուներ, ապա Երևանի ավագանու ընտրություններին արդեն ոչ ՀԱԿ-ը, այլ ՀԱԿԿ-ը մասնակցում է:

Մամուլի ազատությունը` լուսանկարներում /ֆոտո/

Այսօր` մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է: Այդ օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության , ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն 3-րդ տարին կազմակերպում է “ Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով ֆոտոցուցահանդես: Այս տարի ցուցահանդեսը բացվել է Նկարիչների Միությունում: Ցուցահանդեսին 4 լուսանկարով մասնակցող ֆոտոլրագրող […]

Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի