16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀՐԱՏԱՊ. Մահացե՞լ է Սյունիքի մարզպետի տան մոտ վիրավորված Արտակ Բուդաղյանը /լրացված/

  Ըստ որոշ տեղեկությունների հիվանդանոցում մահացել է Լեռնային Ղարաբաղի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը: Վերջինս ստացել է որովայնի թափանցող վնասվածք, որի արդյունքում լյարդի պատռվածք է առաջացել եւ ներքին արյունահոսություն: 

 Հիշեցնենք, որ նա հրազենից վիրավորվել էր կեսգիշերին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից:

Տեղում սպանվել էր նաեւ նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը: Մարզպետի թիկնապահը նույնպես վիրավորվել է:  Պատկան մարմինները առայժմ դեպքի մասին մանրամասներ չեն հաղորդում: Գորիսի հիվանդանոցում տեղյակ չեն, թե մայրաքաղաքի որ բուժհաստատություն են տեղափոխել վիրավորներին:

168.am-ի հաղորդմամբ՝  քիչ առաջ զինվորական կենտրոնական հոսպիտալից տեղեկացրել են, որ Արտակ Բուդաղյանը ողջ է, նրա վիճակը կայուն ծանր է: 

Henaran.am-ը կփորձի մանրամասներ ներկայացնել առաջիկայում:

լուսանկարը emedia-ի

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ