ՀՐԱՏԱՊ. Մանրամասներ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից
Ինչպես արդեն տեղեկացրել են, հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել: Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը:
Գորիսեցիները Henaran.am-ի թղթակցին պատմել են, որ միշտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Բուդաղյանների միջեւ հակասություն է եղել տարբեր հարցերի շուրջ: Այսպես, 2009թ-ին Ավետիք Բուդաղյանը քաղաքապետի թեկնածու էր, սակայն ընտրապայքարից հրաժարվեց, քանի որ նրան զգուշացրել էին, որ “լավ բան չի լինելու”: Այդ ժամանակ Գորիսի զորամասի հրամանատարն էր Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը: Վերջինիս, ըստ տարածված տեղեկություններով, Սյունիքի մարզպետի միջնորդությամբ տեղափոխում են Լեռնային Ղարաբաղ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հունիսի 1-ին՝ “Սըդըղի գյոլ” ամռան առաջին օրն ու երեխաների տոնն են նշել, որին տեղական պաշտոնյաների հետ միասին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վերջինիս ճանապարհելուց հետո Սուրիկ Խաչատրյանը առաջարկել է երեկոն շարունակել իրենց տանը եւ հրավիրել է նաեւ Բուդաղյան եղբայրներին: Տանը վիճաբանություն է սկսել, եւ Բուդաղյան եղբայրները դուրս գալով բակ սկսել են կրակել:
Մարզպետի կողմնակիցներն էլ են սկսել կրակել, ինչի արդյունքում Ավետիք Բուդաղյանը տեղում մահացել է: Արտակ Բուդաղյանին եւ մարզպետի թիկնապահը Երեւանի հիվանդաոնցներից մեկում են: Դեռեւս չեն հայտնում,թ ե որ հիվանդանոց են տեղափոխել նրանց: Մեր տեղեկություններով Արտակ Բուդաղյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա կյանքին վտանգ է սպառնում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարը այս պահին անհասանելի է: Երեկոյին, ըստ մեր աղբյուրների, մասնակցել է նաեւ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Նրա հեռախոսահամարը նույնպես անհասանելի է:
Լուսանկարը shamshyan.com-ի