12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում

Մայիսի 30-ին Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից “Արաբկիր” բժշկական համալիր է ընդունվել հեպատիտ Ա կասկածով 3 երեխա: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համապատասխան հետազոտություններ:

Նշված մանկատունը նախատեսված է նյարդահոգեբանական խնդիրներով երեխաների համար: Մայիսի 29-ին նյարդաբանական վիճակի շարժը պարզելու նպատակով մանկատան բժշկի ուղեգրմամբ Ս.Մ.Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնում 6 երեխայի կատարվել է մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա: Հետազոտված բոլոր երեխաների մոտ առաջացել է ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն, փսխում, ջերմության բարձրացում:

Մանկատան բուժանձնակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երեխաներից 3-ը դուրս է եկել այդ վիճակից, իսկ մյուս 3-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է “Արաբկիր” բժշկական համալիր: Նախնական վարկածով երեխաներից 2-ի մոտ ախտորոշվել է “դեղորայքային ալերգիա”, իսկ մեկ երեխայի մոտ` “հիպովոլեմիկ շոկ”:

  Հոսպիտալացումից հետո երեխաներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն, կատարվել են  լաբորատոր հետազոտություններ:

Հունիսի 1-ի դրությամբ երեխաների վիճակը կայուն է՝ լավացման դինամիկայով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ