22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ն դատապարտում է գորիսյան դեպքերը. մեղավորները պատժվելու են

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Գորիսյան դեպքերին` մասնավորապես Henaran.am-ի հետ զրույցում ցավակցեց ողբերգական միջադեպի պատճառով սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքին,  հարազատներին եւ ընկերներին:

“Խնդիրը իրավական տիրույթում  է, իրավապահները շատ օպերատիվ արձագանքեցին, կարծում եմ քննությունը կպարզի մեղավորներին եւ բոլորը կպատժվեն”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանն ու մարզպետի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են: Ձերբակալվել է մարզպետի որդին եւ թիկնապահներից մեկը:

Արդյո՞ք օրակարգում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարց կա`  Շարմազանովն ասաց, որ “բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցություն ունեն եւ մեղավոր են, պիտի պատժվեն անկասկած”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ