27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քեթրին Էշթոնը քննադատել է թուրքական իշխանություններին

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը քննադատել է թուրքական իշխանություններին երկրի մի շարք քաղաքներում ցուցարարների դեմ բռնություն գործադրելու համար:  

”Ինտերֆաքսի” փոխանցմամբ` նրա մամլո ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը “իր խորին անհանգստությունն է հայտնել Ստամբուլում և թուրքական մի շարք քաղաքներում տեղի ունեցած բռնության, ինչպես նաև թուրքական ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի  կապակցությամբ”:

“Հարցի խաղաղ լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն սկսել”,- նշվում է հայտարարության մեջ:

Նախապես տեղեկացվել էր, որ Թուրքիայում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել: Մարդիկ փողոց էին դուրս եկել` բողոքելով թուրքական իշխանությունների` Ստամբուլի այգիներից մեկում առևտրի և զվարճանքի համալիր կառուցելու նախագծի դեմ:

Թուրքիայի տարբեր քաղաքներում մոտ 90 ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ձերբակալվել է 1 700 հոգի: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, ինչի արդյունքում ավելի քան 100 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ