Սյունիքի մարզպետից էլ հզոր պաշտոն. Ժամանակ
Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանից “Ժամանակ”-ը փորձել է պարզել, թե ում է տեսնում Սյունիքի մարզպետի պաշտոնում:
-Հնարավո՞ր է Դուք կամ Ձեր տղան մարզպետ դառնա:
-Ես էնքան լավ պաշտոնի եմ, որ էսօր, որ ինձ Ռուսաստանի պրիզիդենտ էլ առաջարակեք, ես չեմ գնա: Շատ հզոր պաշտոնի եմ ես, ինչի՞ պիտի գնամ:
-Սյունիքի մարզպետի պաշտոնից էլ հզո՞ր է Ձեր պաշտոնը:
-Այո’:
–Տեւական ժամանակ խոսակցություններ կային, որ Ձեր տղան է ուզում մարզպետ դառնալ:
-Դե ով նշանակում ա, նրան հարցրեք: Ես հրամանը չեմ կարող տալ, իմ ուժերից վեր ա:
-Իսկ Դուք կուզե՞ք, որ ՁԵր տղան դառնա Սյունիքի մարզպետ:
-Ես չեմ կարող պատասխանել: Իմ տղան ինքնուրույն ա որոշելու: Իմ տղան ահսուն տղա ա, գիտությւոնների թեկնածու, քաղաքական կոփվածություն ունի, ինքը պետք է որոշի, ես իերն չեմ կարող թելադրել:
-Կարծում եք` կարո՞ղ է լինել մարզպետ:
-Ես ինչ իմանամ, ինքը կիմանա, կորոշի, ես իմ տղայից հազարավոր կիլոմետր հեռու եմ ապրում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: