25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավշարում մարզպետի եղբայրն է

Անցած կիրակի՝ դեկտեմբերի 8-ին մի քանի մարզերի համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո վաղը թերեւս հանգիստ կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար: Գյուղապետ են ընտրելու Արարատի մարզի Ավշար գյուղում: Այստեղ մեկ թեկնածու է՝  52-ամյա անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը: Վերջինս ինքնաառաջադրվել է: Նշենք նաեւ, որ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:  

“Արդեն չեմ կարողանում խոսել”.արձակագրի հարազատները հոգնել են

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է: Բուժման նպատակով Գերմանիայում գտնվող գրողին բժիշկները խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող նրա ընտանիքը ի վիճակի չէ հոգալ վերադարձի ծախսերը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գրողի որդին նշեց.”Ամեն բան լավ է, նորմալ է, արդեն չեմ կարողանում խոսել, սահմանափակվենք այսքանով խնդրում եմ”: “Ես […]

Հայ երեխաները ցնծությամբ են դիմավորել Մովսիսյանին /վիդեո/

Ներկա պահին վնասվածքի պատճառով Միացյալ Նահանգներում գտնվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է բարեգործական ակցիայի: Մի քանի օր առաջ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվողը սոցցանցերից մեկում հաղորդագրություն էր թողել եւ իր բոլոր ընկերներին հրավիրել էր ակցիային: Հանդիպումը կայացել էր եւ Մովսիսյանը իր եւ հայ երեխաների հետ հանդիպումից հետո տեսանյութ էր տեղադրել ֆեյսբուկյան իր էջում: Տեսանյությում երեւում է, թե ինչպիսի […]

Մովսիսյանը “սպանել” է ռուս դարպասապահին

Սանկտ Պետերբուրգի ՛՛Զենիթի՛՛ եւ Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Յուրի Լոդիգինը, ով առաջին մրցաշրջանն է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում ծավալուն հարցազրույց է տվել РБК daily կայքին: Լոդիգինը խոսել է ՛՛Զենիթի՛՛ կազմում իր ելույթների, Ռուսաստանի հավաքականում իր նորամուտի մասին: Բացի այդ հիշել է ՛՛Սպարտակի՛՛ հետ հանդիպումը, որտեղ նա բաց է թողել միանգամից 4 գնդակ, որից 3 Հայաստանի ազգային […]

Խորհրդակցություն ՊԵԿ-ում

 Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը “ՀՀ պետական սահմանի “Բագրատաշեն”, “Բավրա” եւ “Գոգավան” անցման կետերի արդիականացում” ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում: ՊԵԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:  Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:   Եղանակը Երևանում`  Այս գիշեր հնարավոր է թույլ ձյուն: Դեկտեմբերի 14-ից 16-ը կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է քամի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, […]

Ձմեռ պապիները ընդդեմ` պարտադիր կուտակային համակարգին

Դեմ եմ ՀՀ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին շարժումը այսօր հայտարարություն է տարածել. Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է: Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն […]

Պետական մարմինը լծակ չունի աղանդների դեմ. Հայոց աշխարհ

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում նշել է, որ այս տարի որեւէ նոր կրոնական կազմակերպություն չի գրանցվել: Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը վերանայել է կրոնական կազմակերպությունների ցուցակը, կան որոշ տեղաշարժեր: Գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը նվազել է` դառնալով 65:     Երեք կազմակերպության գործունեություն կասեցվել է: Կասեցման պատճառը […]

Մեղավորը Րաֆֆին է. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ՌԱՀՀԿ-ն, կանգնած է փակվելու վտանգի առաջ՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, եւ դա պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անփառունակ վախճանով։ Կենտրոնը հիմնվել է 1994 թ.՝ ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Փաստորեն, Արեւմուտքն այժմ հրաժարվում է ֆինանսավորել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կենտրոնը։ “Իրոք, ֆինանսական խնդիրներ ունենք, բայց ՌԱՀՀԿ-ի փակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի