30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սպանել եւ խարույկի վրա այրել է 12-ամյա հարեւանուհուն

Կրասնոյարսկի նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, ով մեղադրվում է հարեւանի աղջկա սպանության մեջ: 12-ամյա Ալյոնան անհետացել էր նախօրեին` առավոտյան: Իսկ այսօր գտել են նրա այրված մարմինը: Նրա սպանության մեջ մեղադրվում է 53-ամյա հարեւանը: Նա աղջկան առաջարկել է դպրոց տանել, սակայն չի հասցրել դպրոց: Տղամարդն անհայտ պատճառներով սպանել է երեխային, ապա այրել նրան, գրում է “Կոմսոմոլսկայա […]

Ամերիկացի համանախագահը ԼՂ-ում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:  Այս մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է նաեւ, որ Ղարաբաղում բավական ցուրտ է:

“Մնում են գյուղում, որ ինչ անեն”

“Շատ տարիներ առաջ մանկապարտեզը 4 խումբ ուներ: Այսօր արդեն երեխաների քանակը կրկնակի կրճատվել է: Պատերազմը պատճառ դարձավ արտագաղթի  ու մնացողները մնացին էս պայմաններում` մեր գյուղը ու ադաթները պահելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տաուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզի տնօրեն Մարիետա Սարուխանյանը: Շուրջ 40 տարի կյանքը մանուկների դաստիարակությանը նվիրած տնօրենը այսօր ցավ է ապրում.”Ինչ ասեմ, տարեցտարի երեխեքի թիվը […]

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը եւ հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին եւ տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:                 

Որ թողենք, իշխող կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հալաչօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցն ու հայտարարությունները քննադատության է արժանացել տխրահռչակ թուրք պատմաբան, իսկ ներկայում երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից, գրում է “Թուրքագիտական պորտալը”։ “Ազգայնական շարժում” կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Հալաչօղլուն հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները ծրագրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ “Եթե թողենք “Արդարություն և զարգացում” կուսակցությանը /Թուրքիայի իշխող քաղաքական […]

Ադամանդագործությունը կզարգանա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գազի գնի և հարակից համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հետաքրքրվեց, թե Հայաստանում գործող գազալցակայաններն ինչ շահույթով են աշխատում, ի՞նչ գնով են ձեռք բերում գազը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքներ չէր ներկրում, քանի որ  թանկ էին: ՛՛Ժամանակին […]

Նորոգվել են ճանապարհները

ՀՀ տրանսպորտի  եւ կապի  նախարարության  կողմից  2013թ.  հիմնանորոգվել   եւ շահագործման  են հանձնվել  Սիսիանի տարածաշրջանով  անցնող  միջպետական  նշանակության  Երեւան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական  նշանակության  ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:  Շինարարական աշխատանքներն իրականացրել է “Սիսիանի ԲՈՒԱՏ” ՍՊ ընկերությունը:  Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Խոհանոցներից դուրս գալ պայքարի

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդիլա Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլիս ասուլիսում ժողովրդին հորդորեց խոհանոցներում բողոքելու փոխարեն դուրս գալ եւ պայքարել:    “Ակտիվ ժողովրդական ընդվզման դեպքում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորնեը միշտ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին եւ երբ ժողովուրդը  կընդվզի ու դուրս կգա փողոց մենք նրանց կողքին կկանգնենք”,-ասաց նա: Պատգամավորի խոսքով, իրենք խորհրդարանում փոքրամասնություն են […]

Առողջապահության նախարարությունը մտահոգ է

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի եւ նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. “Իմ եւ “Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի