28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կան սխալներ, որոնցից այդքան արագ չես ազատվում. Սաֆարյանն` ”Ազատ դեմոկրատներին”

” ”Ազատ դեմոկրատները” ժամանակից առաջ անցան ու փորձեցին տեսակետներ հայտնել, ես ինքս առաջին իսկ պահից ձեռնպահ եմ մնացել այս հարցում որևէ բան ասելուց”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: 

Վերջինս ևս մեկ անգամ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին սխալ որոշում են կայացրել` ”Ազատ դեմոկրատների” հետ միասնական ցուցակ կազմելով: ”Քանի անգամ ասեմ, այո, մենք կայացրել ենք ոչ լավ որոշում, սխալ որոշում:

Կան սխալներ, որոնցից այդքան արագ են չես ազատվում”,-նկատեց նա:

 Սաֆարյանը շեշտեց, որ ”Ազատ դեմոկրատների” հետ համագործակցությունը ”խփել է ՛՛Ժառանգության՛՛ իմիջին”:

Հարցին, թե Մասիս Այվազյանի որոշումը վերցնել, թե ոչ Թևան Պողոսյանի մանդատը քաղաքական, թե բարոյական որոշում է, նա պատասխանեց. ”Միանշանակ, քաղաքական և բարոյական խնդիր է”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ