27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀԱԿ-ը դատապարտում է

Դեկտեմբերի 2-ին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ (շուրջ 110 մարդ) Գյումրիում եւ Երեւանում վաղ առավոտից սկսած, բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիական ակտիվիստներից զատ, նրանց մեջ կան նաեւ լրագրողներ, ինչպես նաեւ պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ։ Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ։ Բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության  հնարավորությունից։ Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ […]

Գազի գնի էժանացումը լուրջ խթան է Հայաստանի տնտեսական աճի համար. քաղաքագետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցից քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարեւորեց  կողմերի միջեւ ստորագրված հայ-ռուսական 12 պայմանագրերը։ Քաղաքագետի խոսքով,  Հայաստանին հաջողվեց Մաքսային միությանն անդամակցությունը զուգորդել Եվրամիության ծրագրերի հետ, եւ դա կարող է օրինակ լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար։ “ Հայաստանի դեպքում փաստացի գործում է “եւ- եւ”-ի քաղաքականությունը, բայց ոչ իրավական առումով”,- այսօր ՛՛Հենարան՛՛ […]

Ահա այսպիսի բաներ

”Ամեն մի քաղաքական գործիչ կարող է հայտարարել, նման խոստում տալ, բայց ծանոթ չեմ, որ պրոֆեսիոնալ փորձագետները թեժ աշուն խոստացած լինեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` ի պատասխան հարցի, թե ինչու այդպես էլ հայ հասարակությունը ականատես չեղավ այն ”թեժ” ներքաղաքական աշնանը, ինչի մասին հայտարարում էին ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքացիական ակտիվիստներ, […]

Սիրիացի փախստական կանայք սեռական ոտնձգությունների են ենթարկվում

“Human rights watch”-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիրիացի փախստական կանայք, ովքեր տեղափոխվել են Լիբանան` երկրում տիրող իրավիճակից ելնելով, սեռական ոտնձգությունների են ենթարկվում այստեղ իրենց գործատուների եւ այլոց  կողմից: Կազմակերպությունը հայտարարել է, որ կանանց վրա նաեւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել` փորձելով նրանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Կանայք չեն հայտնում այս դեպքերի մասին համապատասխան մարմիններին, […]

Հայաստանը կրկին պարտվեց

1 օրում հանգստանալուց հետո Անթալիայում մեկնարկեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Գերմանիայի ընտրանին էր: Ցավոք այս անգամ նույնպես Հայաստանի հավաքականը պարտություն կրեց: Գրանցվեց 3-1 հաշիվը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մեյերի հետ: Ոչ ոքի ավարտվեց նաեւ Գաբրիել Սարգսյանի պարտիան ազգությամբ վրացի շախմատիստ Բարամիձեի հետ: Իսկ ահա Սերգեյ […]

Կիեւը կվերսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ. Յանուկովիչ

Ուկրաինան մոտ ժամանակներս կվերսկսի բանակցությունները Եվրամիության հետ` Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ազատ առեւտրի գոտու հարցերի շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, տեղեկացնում է РИАНовости–ն: Նախագահի խոսքով` ինքը հեռախոսազրույց է ունեցել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ եւ նրանք համաձայնոթւյան են եկել, որպեսզի Ուկրաինայի պատվիրակությունը մեկնի Բրյուսել` […]

Գնել է ապագայի կաթ. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” մայրաքաղաքի խանութներում վաճառվող մթերքների եւ հատկապես կաթնամթերքի հանդեպ բնակչության առանց այդ էլ խաթարված վստահությունը հերթական փորձությանն է ենթարկվել վերջերս ի հայտ եկած բացահայտումների լույսի ներքո, երբ կաթի մեջ որդ էր հայտնաբերվել։ Գնորդներից մեկին էլ զարմացրել է այն հանգամանքը, որ ամբողջ երեք տուփ կաթ գնելուց հետո տանը հայտնաբերել է անհեթեթության հասնող իրողություն. միանգամայն […]

Հայերենը սփյուռքի դպրոցներում օտար լեզո՞ւ. Հայոց աշխարհ

   Ի՞նչ լեզուներով է խոսում Սփյուռքը։ Սփյուռքը այսօր խոսում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն եւ այլն։ Ըստ երեւույթին, օտարախոս Սփյուռքը առավելապես խոսում է հնդեվրոպական լեզուներով՝ սլավոնական, անգլո-սաքսոնական, լատինական եւ այլն։ Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ հայերենն էլ հնդեվրոպական լեզու է, ուրեմն նույնանման տրամաբանություն կա երեխաների խոսած լեզվի եւ հայերենի միջեւ, […]

Քոչարյանը նեղացել է Պուտինից. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից: Ըստ այդ աղբյուրների` վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել  է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: “Այլապես ի՞նչ է նշանակում` Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված