30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոխարինեց Վահան Հովհաննիսյանին

 ՀՅԴ Գերագույն մարմնի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը:

Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը

Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում: 

1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ: 

2006 թ. Ավարտել է Պետական Մանկավարժական Ինստիտուտը 

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին: 

1992-2002թթ. աշխատել է “Երկիր” օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու: 

Պարգեւատրվել է ԼՂՀ “Շուշիի ազատագրման համար”, “Մարշալ Բաղրամյան” եւ ԼՂՀ “Մարտական ծառայության” մեդալներով: 

2002-2007թթ. եւ 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է : 

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:: 

Ամուսնացած է, ունի երեք երեխա: 

 

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտագարգ եւ լիազոր դեսպան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ