Աշոտյանը` մաթեմատիկայի ”խայտառակ” դասագրքի մասին
Երեկ Facebook սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր Մաթեմատիկայի դասագրքի հետ կապված խնդիրն էին բարձրացրել: Գյումրու քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղադրել էր ներքոնշյալ լուսանկարն ու մատնացույց արել գրքի թերությունները` նշելով, որ սա հերթական խայտառակությունն է:
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս խնդրին:
”FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական “խնդիրները” Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած “Մաթեմատիկա տանը և դպրոցում” գրքից են:
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:
Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը ”Էդիթ Պրինտ” հրատարակչությունում:
Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:
Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ”,-Facebook-յան իր էջում գրել է Ա. Աշոտյանը: