21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վայոց ձորի մարզպետը շնորհավորեց 7-րդ զավակը ծնած մորը

Հունվարի 13-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գեւորգյանի եւ վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի հիվանդանոց, ուր գլխավոր բժիշկ ԱնահիտԿարապետյանի եւ բժիշկ-գինեկոլոգ Տիգրան Գեւորգյանի ուղեկցությամբ այցելեց բազմազավակ մայր, Հորբատեղ գյուղի բնակիչ Լիաննա Խաչատրյանին:

Նա 7-րդ զավակն էր լույս-աշխարհ բերել, որի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց Լիանային եւ իր ընտանիքին, առողջություն մաղթեց մայրիկին եւ նորածին բալիկին: Մարզպետը հետաքրքրվեց նրանց որպիսությամբ եւ հիվանդանոցային պայմաններով: Էդգար Ղազարյանը դատակաձեռն չէր գնացել:

Նա նվերներ եւ ֆինանսական օժանդակություն հանձնեց բազմազավակ մայրիկին:
Նույն առաքելությամբ մարզպետն այցելեց նաեւ ծննդատանը գտնվող առաջնածին մայր, Արտաբույնք գյուղի բնակիչ Շուշանիկ Գաբրիելյանին եւ 3 երեխայի մայր, Աղավնաձոր գյուղի բնակիչ Օլգա Սողոմոնյանին:

Այս մասին տեղեկացրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ