22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանափոխությունից հետո Շանթի արձանը դնելու ենք Հանրապետության հրապարակում. ազատամարտիկ

“Մենք պետք է այս խամաճիկ իշխանություններին ճանապարհենք ազգովի: Որից հետո ազգովի արժանապատիվ կբանակցենք յուրաքանչյուր կողմի հետ և կառաջնորդվենք հանրային շահով: Ներքին իրավիճակը շարունակում է անբարո մնալ, մենք շարունակում ենք վայելել մեծապատիվ քծնողների առկայությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկը հավաստեց, որ իրենց սկսած պայքարը ընթացքի մեջ է և ժամանակի ընթացքում իրենց ծրագրային կետերը արդյունք են գրանցելու.” Փետրվարյան մեկ օր ազգովի, դհոլ զուռնով գալու ենք և իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, այստեղ այլ կարծիք չկա, ով չի հավատում, թող հարցնի հարևան թուրքերին”:

Իշխանափոխությունից հետո նա պատկերացնում ` Հանրապետության  հրապարակը  մեր ժամանակների հերոսի արձանով հանդերձ. “Շանթի արձանը տեղադրելու ենք հանրապետության հրապարակում, փայտը ձեռքին: Մենք մեր աղոթքն անում ենք Շուշիում, արել ենք և կանենք: Ազատամարտիկները բոլորովին այլ կատեգորիայի մարդիկ են: Այդ մեկ օրը կորոշենք Հայաստանի ճակատագիրը”,-հավելեց Սուրեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ