28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀՅԴ-ն նոր պատգամավոր ունի

 Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հավհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Վաղինակի Մանուկյանին տալու վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ