Բրիտանացուն ձերբակալել են հագնվել չցանկանալու համար
Բրիտանիայում 54-ամյա Սթիվեն Հոֆը 16 ամսվա ազատազրկման է դատապարտվել հասարակական կարգը խախտելու համար: Տղամարդը պարզապես մերժում է հագուստն ու չի ցանկանում հագնվել: Նույնիսկ դատարանի դահլիճ տղամարդը հրաժարվել է հագնված գնալ, արդյունքում դատավարությունն առանց նրա է ընթացել: Հոֆն ասել է, որ իր մարմինը գեղեցիկ է առանց հագուստի, այդ պատճառով էլ նա հրաժարվում է հագուստ կրել:




































