05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Օլանդի կնոջը հիվանդանոց են տեղափոխել, իսկ ինքը հրաժարվում է անձնական կյանքից խոսել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում տված մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել իր անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերին, գրում է INTERFAX.RU-ն:

Միեւնույն ժամանակ նա խոստացել է մինչեւ փետրվարի 11-ը, երբ մեկնելու է ԱՄՆ, կոնկրետացնել իր քաղաքացիական կնոջ` Վալերի Տրիերվեյլերի կարգավիճակը:

Նա նշել է, որ Վալերին հիմա հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կնոջ առողջական վիճակը վատացել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ Օլանդը դավաճանում է նրան դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:

Օլանդը լրատվամիջոցներին ասել է նաեւ, որ Ֆրանսիան մյուս երկրներից առանձնանում է նրանով, որ այստեղ հարգում են դիմացինի անձնական կյանքն ու չեն ներխուժում դրա մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ