25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ-ից պահանջում են…../վիդեո/

Տաուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները այնքան են զբաղված առօրյա տանջող ու ցավալի խնդիրներով, որ քաղաքական կյանքին հետևելու ժամանակ չունեն: Չորաթանի գյուղապետը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակչության 85 տոկոսը ընտրել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը և իրենց պահանջելիքը հենց այդ կուսակցության “վերնախավից” է լինելու: “Եթե մարդ լավ չի ապրում, ինքը անկախ իրա կամքից […]

”Բարսելոնան՛՛ կթարմացնի ՛՛Ռեալի՛՛ ռեկորդը

Այսօր Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում կատալոնական ՛՛Բարսելոնան՛՛ կընդունի ՛՛Վիլյառեալին՛՛: Եթե այս տուրից հետո Իսպանիայի չեմպիոնները կարողանան պահպանել 1-ին հորիզոնականը, ապա առաջնությունում առաջատար լինելը նրանք կհասցնեն 54 շաբաթվա, ինչն էլ կհամարվի նոր ռեկորդ: Ներկայիս ռեկորդը պատկանում է Մադրիդի ՛՛Ռեալին՛՛, որը ունի 25 տարվա վաղեմություն: 1986-1988թթ. ընկած ժամանակահատվածում մադրիդյան ակումբը առաջնության առաջատար է եղել 53 շաբաթ:

Հարց Հայրիկյանին՝ Դուք մասոն ե՞ք/վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից հրավիրված հանրահավաքի ընթացքում մոտեցավ Հայրիկյանին ստանդարտից դուրս հարցերով.”Կրոնական կառույցների դեմ պայքար ԱԻՄ-ը ինչու չի տանում և արդյոք դուք անդամագրված եք մասոնական կազմակերպություններին”: ԱԻՄ առաջնորդը պատասխանեց հարցերին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Փող չկա՞. տարվա լավագույն երգիչը ժողովրդի հե՞տ չէ /վիդեո/

 “Հայկական Երաժշտական Հեռուստաալիքի” մրցանակաբաշխության արդյունքում “Տարվա լավագույն երգիչ” անվանակարգում հաղթող ճանաչված Էրիկից Henaran.am-ը փորձեց պարզել թե ինչու չէ մասնակցում հասարակությանը հետաքրքրող բողոքի ակցիաներին: Անգամ, սոցիալական ցանցերում հարց բարձրացվեց, որ աստղերը երգում են միայն նախընտրական քարոզարշավներին: “Բողոքի ակցիաներում փո՞ղ չկա”,-հարցրինք Էրիկին: Վերջինիս խոսքով, հարցը փողի մեջ չէ, պատճառը երգչի զբաղվածությունն է: “Եվ հետո չեմ կարծում, որ […]

Մխիթարյանին աշխույժ հանդիպում է սպասվում

Գերմանիայում մեկնարկել է բունդես լիգայի առաջին շրջանի նախավերջին տուրը:  Այսօր կկայնանան տուրի հանդիպումների մեծ մասը: Երեւանի ժամանակով 18:30-ին Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կհյուրընկալվի ՛՛Հոֆենհայմին՛՛: Դաշտի տերերը Գերմանիայի առաջնության ամենաաշխույժ թիմերից մեկն է, որը ամբողջ խաղի ընթացքում մտածում է միայն հարձակման մասին: ՛՛Բորուսիան՛՛ էլ իր հերթին մի շարք անհաջող հանդիպումներից հետո կփորձի անպայման հաղթանակի հասնել եւ […]

Նորածինը ռենտգենի ժամանակ փսխել է եւ խեղդվել

Ցավալի պատահար է տեղի ունեցել Վլադիվոստոկում: Տեղի բժշկական կենտրոնում 4 ամսական երեխա է մահացել: Դեկտեմբերի 10-ին երեխային ծնողները տարել են ռենտգեն հետազոտության: Հետազոտության ժամանակ բժիշկը երեխային ֆիքսելու համար սեղմել է նրա կրծքավանդակը, ինչի հետեւանքով երեխան փսխել է եւ խեղդվել, գրում է “Российская газета”-ն: Երեխայի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, մանրամասները ճշտվում են:

Նիկոլի գաղափարին “Ժառանգություն”-ը դեմ չէ

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռեւս ծանոթ չէ ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ տեքստին, սակայն վստահ է որ այնտեղ երկրին ի վնաս որեւէ նպատակ չկա ամրագրված: ՛՛Չեմ կարծում, որ այնտեղ գրված է, որ մենք գալիս ենք քանդելու երկիրը, մոնոպոլացնելու, կոռուպցիայի մեջ թաղելու երկիրը, ժոովրդի արտագաղթ կազմակերպելու եւ այլն, ուստի եւ առանց ծանոթանալու կարծում եմ, որ կունենան այն նպատակները, […]

Սպորտային մեքենաների շքերթ Երեւանում /ֆոտո/

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “STR” ավտոսիրողների ակումբը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված “STR” ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ակումբին, վստահեցրեց, […]

Հայրիկյանը երգելով գնաց դեպի Բաղրամյան 26 /լրացված/վիդեո/

Ազատության հրապարակում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, բացի Նախախորհրդարանից եւ “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների” շարժումից, իրազեկման հանրահավաք էր հրավիրել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա մեկ անգամ եւս հավաքվածներին տեղեկացրեց  Մաքսային միության վտանգների մասին եւ սկսեց իրազեկման երթ: Լրագրողների հետ զրույցում Հայրիկյանը նշեց, որ իր կողմից անցկացված հարցումների արդյունքում՝ որոշակի տեղաշարժ է գրանցվել դեպի Մաքսային միություն.”Եթե անցյալում այդ […]

Ահազանգ. Էրեխուն սպառնում են, աշխատավարձի մի մասը իրենցա տալիս

“Հիմա ինչպե՞ս է Մարիայի հոգեվիճակը ”,-Henaran.am-ի թղթակցի հարցին տիկին Ալիսան պատասխանեց. ”Հոգեբանի կարիք ունի, բայց արդեն չեմ հավատում, արդեն Աստծուն էլ չեմ հավատում: Ախր չեք պատկերացնի ինչ դաժան վիճակ է` մորը աղջկանից կտրել են, եղբորից կտրել են, զոմբիացած վիճակ”: Աղջիկը հոգու խորքում թերևս հասկանում է մորը, բայց կապանքները շատ հզոր են, արդեն ոչ թե հավատի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի