Այդ ժամանակ Աշոտյանը նախարար չի լինի
‘’Ձեզ թվում է` մինուս 15-18-ի պարագայում մեր բոլոր ջեռուցման սարքերը կարող էին դիմանալ’’,-ասուլիսում ի պատասխան հարցի, որ շատ դպրոցներ այս օրերին ջեռուցման խնդիր ունեն, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ ՏԻՄ-ների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի հետ միասին հաջողվել է ապահովել հիմնականում պատրաստվածություն նոր կիսամյակին:
Աշոտյանը միաժամանակ նկատեց, որ օրինակ` Վրաստանում մի քանի տասնյակ դպրոց է փակվել, իսկ ԱՄՆ-ում շատ դպրոցներում դասերը հետաձգվել են: ‘’Ես պատրաստ եմ պայքարել բնության արհավիրքների դեմ, բայց դրանից ավելին անել չեմ կարող’’,-կատակեց նախարարը:
Նկատենք, որ այստեղ խնդիրը նաև այն է, որ ոչ բոլոր դպրոցներն են պատկանում ԿԳՆ-ին, այլ մարզպետարաններն են շատ հարցեր որոշում: Սրա հետ կապված Աշոտյանն ասաց. ‘’Ես կարծում եմ, որ ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցները մի օր պետք է գան, որ ենթարկեն ԿԳՆ-ին, դա Արմեն Աշոտյանի անձանկան ամբիցիան չէ: Այդ ժամանակ ես նախարար չեմ լինի’’,-նկատեց նա