Թե ինչու զինծառայողը խեղդեց կնոջը. Հրապարակ
“Հրապարակ”-ը անդրադարձել է Տավուշ գյուղում գրանցված արտակարգ դեպքին:
Նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը լուսադեմին խեղդամահ անելով սպանել Էր կնոջը` 26-ամյա Հասմիկ Զաքինյանին: Դեպքից հետո ամուսինը հանձնվել է Ռազմական ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին` նշելով, որ կնոջ դիակը գտնվում է բնակարանում: Իսրայելյանին ոստիկանները ձերբակալել են ու մեկնել բնակարան, որտեղ և հայտնաբերել են խեղդամահ արված կնոջը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ երեխաները քնած են եղել: Թերթը հիշեցնում է, որ ամուսինը , պայմանագրային զինծառայող էր, Տավուշ գյուղում իրենց բնակարանն էլ պապենական տունն էր, սակայն վերջին մի քանի տարին նրանք բնակվում Էին Այգեպար գյուղում, եւ մեկ շաբաթ Էր, ինչ կրկին վերադարձել Էին Տավուշ:
Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, սպանության պատճառը խանդն Է եղել: Ամուսինների միջեւ բազմիցս են խանդի հողի վրա վեճեր եղել, ինչի արդյունքում Էլ մի քանի անգամ բաժանվել են, բայց որոշ ժամանակ անց կրկին միացել են:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: