Ալիկ Սերգեյիչի քեֆի պատճառը. Հրապարակ
“Հրապարակ” թերթը գրում է.
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել։ Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝քեֆ անելիս։
Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը։ Իսկ ակորդեոն չի՞ նվագել ՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ։ Ըստ մեր աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդ կերպ տոնել է իր վերջին “ձեռքբերումները”` ՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում։
Մեկ այլ նախկին “ոստիկանապետ” էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝շշմելու Նոր տարի է նշել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։