21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին վաճառում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”  թերթը գրում է.

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլեւս չկա։

“Ժառանգության” առաջնորդը նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։

Վերջին շրջանում վատ են նաեւ կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է “Ժառանգությունից”, այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ. որտեղ ապրում են ծնողները եւ երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել։ 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ