28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանի վերադարձը ամոթ է մեր ազգի համար. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է “Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ։

Հատված հարցազրույցից.

Պարոն Միքայելյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս երկու հարցազրույց տվեց, որտեղ շատերն ակնհայտորեն նրա՝ քաղաքականություն վերադարձն են տեսնում: Ի՞նչ կարծիք ունեք նրա հարցազրույցների վերաբերյալ: Սա չի՞ վկայում այն մասին, որ մենք այնքան ենք թուլացել, որ խոցելի քաղաքական գործիչների վերադարձի մասին ենք խոսում:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի երկու տարբերակ եմ տեսնում: Առաջին տարբերակը հավանական է, երկրորդը՝ քիչ հավանական. կամ իրենց որպես ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերն են ուզում Ռոբերտ Քոչարյանին բերել նորից քաղաքական դաշտ՝ սրանով թույլ չտալով նաեւ Հայաստանում նոր ընդդիմություն ձեւավորվի. սա մի ներքաղաքական խաղ է, որն իրականացվում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Տիգրան Սարգսյանի  համատեղ համագործակցության արդյունքում, որի նպատակը ժողովրդին թյուրիմացության մեջ գցելն է, թե իբր այլ ելք չունենք: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզում է նորից քաղաքականություն վերադառնալ, դա ամոթ է մեր ազգի համար. հիշենք մարտիմեկյան դեպքերը, որոնք իր օրոք են տեղի ունեցել, եւ եթե այսօր ժողովուրդը նրան թույլ տա վերադառնալ մեծ քաղաքականություն, դա մեր ազգի ճակատագրական սխալը կլինի: Ես միշտ հակված եմ մտածելու, որ մեր նախագահների եռյակը պետք է թողնի քաղաքական դաշտը, քանի որ մենք ընկել ենք մի շրջապտույտի մեջ, կարծես Բերմուդյան եռանկյունի լինի, որից դուրս չենք կարողանում գալ, քանի որ այս խաղերը խաղում են ռուսական իմպերիայի տակ, ոչ թե ի փառս ժողովրդի, այլ` իրենց պաշտոնի կամ աթոռի: Ես դեմ չեմ, որ մենք մտնենք ՄՄ կամ ԵՄ, բայց ոչ այս կարգավիճակով: Մենք այսպիսով Ռուսաստանի վասալն ենք դառնում եւ ընթացքում մեծ խնդիրներ կունենան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ