18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գեներալի որդին ՛՛տանուլ տվեց՛՛. Հրապարակ

“Հրապարակը”-ը  գրում է.

Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների աննուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:

Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին: Պաշտոնի գինը, թերեւս, փետրվարին կայացած նախագահական ընտրությունն էր, որը պատվով հաղթահարելու դեպքում Կարեն Գրիգորյանի համար լուսավոր հորիզոններ էին բացվելու:

Բայց Էջմիածնի քաղաքապետը, մեղմ ասած, տանուլ տվեց “քննությունը”: Ձախողումից հետո, չնայած մի կերպ պահպանեց համայնքի ղեկավարի իր մանդատը, բայց դա չխանգարեց, որ նոր տարում հին ցանկությանը երկրորդ շնչառություն տա, մանավանդ որ, հանձին գեներալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ամուր եւ հուսալի տանիք ունի:

Մարզպետացուների շրջանառվող թեժ եռյակում Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: Սկանդալային պատմություններով աչքի ընկնող ղեկավար, որի պաշտոնավարման տարիներն արմավիրցուն ոչինչ չտվեցին:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ