Հանձնել է ՀՀ նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների: Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին եւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: […]





































