20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիվերսիոն գործողությունները կապում են 100 ամյակի միջոցառումների հետ

 ”Հունվարից վերսկսված լարվածությունը մասնավոր բան չեմ համարում: Սա անցած տարի սկսված գործողությունների նոր փուլ է: Ես այն կապում եմ հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստության շղթայի հետ:

Սա թուրք-ադրբեջանական համաձայնություն  է` լարվածությունը սահմաններին ավելացնել ու դա առիթ դարձնելով զանազան ատյաններում բարձրաձայնել Հայաստանի ագրեսոր լինելու խնդիրը: Սա դարձնել զուգահեռ հարթակ`որպես հակաշիռ հարյուրամյակի միջոցառումների”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ազգագրագետ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանը:

Խառատյանը չի բացառում ակտիվացող խոսակցությունները, թե իսլամիստները մտադրություն ունեն հարավային Կովկաս մուտք գործելու և նրանց հարկավոր է Թուրքիայի կողմից ճանապարհ ունենալ:

”Մյուս կողմից Մերկելի հայտարարությունը Ալիևի հետ հանդիպմանը, ըստ որի` ԵԱՀԿ ձևաչափում փոփոխություն է պետք: ԵԱՀԿ  Մինսկի ձևաչափը ըստ երևույթին իրեն սպառել է և գուցե Գերմանիան պետք է ակտիվացնի իր ջանքերը` դառնա անդամներից մեկը և որ Եվրոպան մտահոգ է այս խնդրի շութափույթ լուծմամբ: Ես սա նորից կապում եմ թուրք-ադրբեջանական դիվանագիտության հետ”:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյան համամիտ է Հրանուշ Խառատյանի հետ` սահմանի լարվածության հարցում գերիշխողը ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է. “երկու կարծիք լինել չի կարող”:

”Մենք պետք է կանխատեսեինք, որ ինչքան մոտենա 2015 թվականի ապրիլի 24-ը այնքան սահմանային միջադեպերը ավելի են ակտիվանալու: Պատահական չէ, որ հենց այս քաղաքականության շրջանակներում, Էրդողանի ուղղակի ցինիզմի գագաթնակետն էր այդ նամակը, որը  գրվեց ՀՀ նախագահին՛՛,-նշեց Դավթյանը հավելելով, որ թուրքական դիվանագիտությունը օգտագործում է բոլոր միջոցները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ