18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Եռյակ ու երկվորյակ Շենգավիթ բժշկական կենտրոնում

“Շենգավիթ” բժշկական կենտրոնում օրերս եռյակ եւ երկվորյակ ծնունդներ են գրանցվել:

Խնդիրների պատճառով մայրերը ինքնուրույն հղիանալ չէին կարող եւ 11 ու 6 տարվա անպտղությունից հետո “Շենգավիթ” ԲԿ-ի “Մարդու վերարտադրողական առողջության” կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվել է արտամարմնային բեղմնավորում, որի շնորհիվ այս պահին 31 եւ 42 ամյա մայրերը վայելում են մայրության բերկրանքը իրենց առողջ բալիկների հետ միասին:

Այս մասին հայտնում է “Շենգավիթ”  ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը` նշելով, որ  մայրիկների առողջական վիճակը լավ է: Երեխաները այս պահին գտնվում են ադապտացիոն շրջանում մանկաբույժների հսկողության ներքո:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ