06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով պատասխանատվության ենթարկվեն. Նալբանդյանը՝ Գյումրիի դեպքերից

 ՛՛Այդ ահավոր սարսափելի հանցագործության հենց օրը հանրապետության նախագահը իրավապահ մարմինների ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ ու ամենակարճ ժամկետում պետք է պարզել մանրամասները, հայտնաբերել մեղավորներին ու օրենքի ամենախիստ ուժով պատասխանատվության ենթարկել:

Նախագահը նշել է այդ ամենի կարևորությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ պատասխանելով հարցին` արդյոք Գյումրիի դեպքերին իշխանության արձագանքն ուշացած չէր:

 ՛՛Մեր իրավապահ մարմիններն իրենց աշխատանքների մասին համապատասխան տեղեկավտություն են տրամադրել ու տրամադրում: Հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել ռուսական կողմի հետ, շփումներ են եղել ամենաբարձր մակարդակով, հեռախոսազրույց է եղել երկու երկրների նախագահների միջեւ՛՛:

Նախարարի խոսքով՝ կողմերի միջև լիակատար փոխըմբռնում կա, որ հետաքննությունը պետք է լինի բաց, թափանցիկ , և մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով պատասխանատվության ենթարկվեն: 

Արդյոք սա առիթ չէ` վերանայելու հայ-ռուսական հարաբերությունները, հարցրին. ՛՛Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ և չեմ կարծում, որ տեղին է կապակցել այդ ողբերգությունն ու հայ-ռուսական հարաբերությունները, մենք պետք է դաշնակցային հարաբերություններն ավելի խորացնենք ու զարգացնենք՛՛,-եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ