13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թեհրանի կենտրոնում գտնվող “Շոա” հրապարակը կվերանվանվի Գագիկ Թումանյանի անունով

Ֆեյսբուքի օգտատեր Արթին Առաքելը իր էջում գրել է.

“Թեհրանի քաղաքային խորհրդի վավերացմամբ, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող “Շոա” հրապարակը կվերանվանվի Իրան-Իրաք պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայող՝ Գագիկ Թումանյանի անունով:

Գագիկ Թումանյանը իր ընտանիքի կրտսեր որդին էր, որը իր քաղաքացիական պարտքը կատարելու ու ծննդավայրը պաշտպանելու նպատակով 1986-ի փետրվարին մեկնեց պատերազմի դաշտ: Նա միանալով Մարիվան քաղաքի զորանոցին պաշտպանեց Իրանի սահմանները ու 1987-ի օգոստոսի 15-ին նույն քաղաքի խրամատներում իր կյանքը զոհեց հանուն Իրանի սահմանների պաշտպանությանը:

Ես նույնպես բնակվել եմ «Շոա» հրապարակի մոտ ու հպարտ եմ, որ այսուհետ այդ հրապարակը կկոչվի Գագիկ Թումանյանի անունով”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ