21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Ճառ ասի, թե զանգ կախի”

՛՛Ղարաբաղյան-ադրբեջանական սադրանքների վերաբերյալ դիվանագիտական արձագանքը տարբեր դրսևորումներ ունեի: Դա կարող է լինել ԱԳ նախարարի հրապարակավ հայտարարությամբ , այլ բարձրաստիճան այրերի, արտերկրում ներկայացված դիվանագետների կողմից կամ այդ արձագանքը կարող է լինել տարբեր հանդիպումների ժամանակ, եթե հրատապ են, հեռախոսարույցների միջոցով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախարարությունը այս օրերին չի արձագանքում ադրբեջանական սադրանքներին:

Նախարարը նշեց, թե դա աշխատանքային գործընթաց է, որը միշտ չէ, որ լուսաբանում է պահանջում: Այս տարի սահմանային լարվածության, ադրբեջանական կողմից արվող սադրանքների մասին արձագանք եղել է դեռևս հունվարի երեքին, ընդգծեց ԱԳ նախարարը:

՛՛Վերջին ամիսների ընթացքում մի քանի տասնյակից ավելի արձագանքեր եղել են: ԱԳՆ-ն անում է անհրաժեշտ գործողությունները: Ոմանք դա հասկանում են աղմուկ անելու, ոմանք` գործողություններ անելու տեսքով: Բայց ճառ ասելու, թե զանգ կախելու մեջ ես նախընտրում եմ երկրորդը՛՛,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ