10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“Ցեղասպանության 100-ամյակին զուգահեռ` թուրքերն այլ աղմուկներ են բարձրացնում”

“Ես զարմացած եմ, որ հասարակությունը զարմացել է Էրդողանի արած հրավերից”: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա ասել է, որ Էրդողանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին, նրանց կողմից հետաքրքիր դիվանագիտական քայլ էր:

“Թուրքիան վաղուց էր պլանավորել, արդեն 2013թ-ի մարտից, որ 2015թ-ի  Ապրիլի 24-ին նշվելու է որպես Դարդանելի հաղթանակի օր: Սա սխալ որոշում է, որովհետև Դարդանելի հաղթանակը Թուրքիայում նշվում է մարտի կեսերին: Հրավերը 102 երկրի ուղարկվել է, այդ թվում` մեզ: Եթե չուղարկեր, ասելու էինք` 101-ին ուղարկեց, մեզ չուղարկեց”,- ասել է նա:

Թուրքագետն ասել է, որ Ցեղասպանության 100-ամյակին զուգահեռ թուրքերն այլ աղմուկներ են բարձրացնում: Այդ ամենն արվում է միայն հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ