30 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի` 2014 թվականի լավագույն հիմնական դպրոցները

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում ներկայացրել է Հայաստանի` 2014 թվականի լավագույն հիմնական դպրոցները: Դրանք են 1 ք. Վանաձորի Հ.Թումանյանի անվ. թիվ 3 հմ/դ2 ք. Արարատի թիվ 3 հմ/դ3 ք. Երևանի Ա.Չեխովի անվ. թիվ 55 հմ/դ4 ք. Գյումրու Գր.Լուսավորիչի անվ. թիվ 31 հմ/դ5 ք. Գյումրու Գ.Նժդեհի անվ. թիվ 17 հմ/դ (կրթ.)6 ք. Երևանի […]

Հարցում. թուրքերի միայն 9 տոկոսն է հայերի կոտորածներն անվանել ցեղասպանություն

Համաձայն օրերս հրապարակված հետազոտության տվյալների՝ թուրքերի 10 տոկոսից պակասն է գտնում, որ իրենց կառավարությունը պետք է Առաջին աշխարհամարտի ժամանակ կատարված հայերի զանգվածային կոտորածները ճանաչի որպես ցեղասպանություն, գրում է interpress.am-ը` dailystar-ին հղումով: Այս տարի՝ այդ ողբերգության հարյուրամյակին, հարցումը ցույց է տվել, որ հարցվածների ընդամենը 9,1 տոկոսն է գտնում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականի […]

՛՛Ես ամաչում եմ երկրիս կառավարությունից, ես անտեր եմ մնացել՛՛ /վիդեո/

”Մեր ամբողջ պետությունը դարձել է ստրկամիտ, նրանք ինչ-որ կարգադրում են, մենք անում ենք, ու անընդհատ հույսներներս դնում ենք այլ երկրների վրա, Անգլիան ինչ կասի այս դեպքի մասին, Ֆրանսիան ինչ կասի, բա մենք մեղավոր չե՞նք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու […]

Հրավառությունների գործարանում պայթյուն է տեղի ունեցել /վիդեո/

Կոլումբիայի Գրանադա քաղաքի հրավառություններ արտադրող գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տեղի բնակիչները սարսափահար են եղել: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ գործարանին մոտ կանգնած մարդիկ մի քանի մետր թռել են այն կողմ: Պայթյունի արդյունքում մի քանի հոգի վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:

Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունը ավարտվել է

՛՛Գյումրու սպանդից փրկված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին այս պահին վիրահատում են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում   այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Աշախատակիցը տեղեկացրեց, որ  վիրահատությունն իրականացնում է Սանկտ Պետերբուրգից Երևան հրավիրված մասնագետը: Ավելի ուշ տեղեկացանք, որ վիրահատությունը հաջող է անցել:

Թող կուսակցությունները մի երկու խոսք ասեին, ո՞ւր են /վիդեո/

”Ունենք կուսակցություններ, թող մի երկու խոսք ասեին, ո՞ւր են այդ կուսակցությունները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը` խոսելով Գյումրու երեկվա ընդվզումների մասին:  Ըստ քաղաքագետի՝ Գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն էլ սխալ են գործել, նախ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեկվա հայտարարությունները պիտի ավելի վաղուց արվեցին, իսկ ոստիկանությունն էլ երեկ պիտի […]

6 տարի 6 ամիս Վարդան Պետրոսյանի համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Վերջինս պահանջեց դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից։ ՛՛Մեղադրանք առաջադրելիս մենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել, այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71կմ/ժ-ը, որը թույլատրված […]

”Իրավիճակն իսկապես շատ լուրջ փոփոխություն է կրել”

 Վախենամ, որ հունվարի 12-15-ից հետո մենք անսահման հեռացել ենք ՛՛հայ-ռուսական դարավոր բարեկամության՛՛ առասպելական ենթատեքստից, և զգալիորեն մոտեցել ենք ՛՛Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ռազմաբազան է՛՛ գործնական ռեալիզմին: Ծեքծեքուն խոսակցությունների ժամանակն անցավ: Մեղավորներ չեմ փնտրում, հիմա դա անիմաստ է, պարզապես վավերացնում եմ իրողությունը: Այս տարի հավանաբար այլևս ՛՛փափուկ բարձերով՛՛ խոսակցություններն ու մեղրածոր ժպիտները կփոխարինվեն կոշտ հրամանատարական հրահանգներով: Հայաստանում […]

Մարդ առևանգելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 18.30-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Տիգրան Ե.-ն, որը հունվարի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը Կոտայքի […]

Ստամբուլում ցանկանում են Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչել

Ստամբուլի Բաքըրքյոյ համայնքի համայնքային խորհրդի անդամները խորհրդի ղեկավարությանը ներկայացրել են մի առաջարկ, որով նախատեսվում է համայնքի փողոցներից մեկն անվանել Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի անունով, գրում է  Ermenihaber.am-ը:  Համայնքային խորհրդի կողմից ընդունվելուց հետո առաջարկն ուղարկվել է ճարտարապետական և քարտեզագրական խորհուրդներին: Խորհուրները պետք է որոշեն, թե որ փողոցն է նախատեսվում անվանակոչել, այնուհետև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի