20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևի հիշողությունը շատ կարճ է. ՀՀ-ը դիմել է ՀԱՊԿ-ին

 ՛՛ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ ենք տեղեկացրել, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին էլ ենք տեղեկացրել և անհապաղ մշտապես տեղեկացնում ենք, երբ սադրանքներ են լինում, ինչ-որ գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, վտանգ հանդիսանալ իրավիճակին”,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիմել են ՀԱՊԿ-ին, քանի որ հակառակորդը կրակում է խաղաղ բնակիչների վրա:

 ՛՛Պետք է նայել, գիտեք, այս տարվա սկզբից առաջին արձագանքը սադրանքների վերաբերյալ եղել է հունվարի 3-ին, երբ լրատվամիջոցները հանգստանում էին ու երևի չեն նկատել: Դրանից հետո արձագանքներ ևս եղել են, անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է արձագանքել: Նկատի ունեցեք, որ ՀԱՊԿ-ը բազմանդամ կառույց է, ու հայտարարությունները պետք է համաձայնեցվեն, դրանք պարզ գործըթնացներ չեն՛՛,-նկատեց նա: 

Հարցին, թե Հայաստանին բավարարո՞ւմ է ՀԱՊԿ արձագանքը, երբ դրանցից հետո ամեն դեպքում լարվածությունը սահմանին շարունակվում է, արդյոք արդարացի չե՞ն կարծիքները, որ ՀԱՊԿ-ը կարող էր անել ավելին, ապա Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե դրանք մեկնաբանություններ են ու ինքը հարգում է այդ կարծիքը: ՛՛Բայց դա չի համապատասխանում իրականությանը: ՀԱՊԿ կողմից բազմիցս արվել են հայտարարություններ, երբ այլ կառույցների կողմից նման հայտարարություններ չեն արվել, և այդ հայտարարություններն արվել են ամենաբարձր մակարդակով: Եթե նայենք, թե ԼՂՀ վերաբերյալ ինչ հայտարարություններ են արվել, ինչ ձևակերպումներ են տրված, ապա կտեսնեք, որ դա հենց մեր դիրքորոշումն է, որը պաշտպանել են:

 Եթե տեսնեք, այդպիսի սադրանքներ եղել են տասնյակ, եթե ամեն տասնյակ սադրանքին հայտարարություն արվի, ինչպես կոչվում է “послали 1000 ноту протеста” , հետո՞: Պետք է ռեալ պատկերացնենենք, թե ինչում է դիվանագիտական աշխատանքը, որը ուղղված է նրան, որ թույլ չտանք գործողությունները ավելի վատ վիճակի հասցվեն: Կարծո՞ւմ եք՝ պատահական էր, կամ օդից էր, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ը կազմակերպեցին նախագահների մակարդակով գագաթաժողովներ, որոնց ըթնացքում ամեն ինչ մանրամասն քննարկվեց: Ուրեմն բանակցությունները էֆֆեկտ են տվել: Ալիևի հիշողությունը երևի շատ կարճ է, նա հենց վերադառնում է Բաքու, իր շրջապատ, մոռանում է և ասում է, որ 90 տոկոսից ավել հեղինակություն ունի, մամուլն էլ ազատ է, ամեն ինչն էլ հոյակապ է՛՛,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ