04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հրաժարվել ենք ծեծից և խոշտանգումներից.Հունան Պողոսյան/վիդեո/

Նախորդ տարի Հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ վիճակ, ինչի արդյունքում գրանցված հանցագործությունների թիվը նվազել 787 դեպքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ում խոսքով 2014-ին աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

՛՛Դա հիմնականում պայմանավորված է սպանության, սպանության փորձերի, իրացման նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի թվաքանակի աճով: Դրական միտում է այն, որ խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 18-ով , իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 29-ով: Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարած աշխատանքները` պետք է նշել, որ 2013 թվականի համեմատությամբ` որոնողական աշխատանքների ուղղությամբ բարելավման միտում է դիտվում՛՛,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանը, որպես կարևոր ձեռքբերում նշեց, որ ոստիկանությունը կարողացել է վերացնել հանցագործությունները թաքցնելու արատավոր գործելաոճը.՛՛ Հրաժարվել ենք ծեծից և խոշտանգումներից՛՛,-նշեց փոխոստիկանապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ