17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՛՛Պետական նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՛՛Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն […]

Մենք նորից խրամատներում ենք հայտնվելու. ընդդիմադիր գեներալի հորդորը

՛՛Արտագաղթը, աղքատությունը, սովը, կարելի է ասել վախի մթնոլորտը. այս ամենը ստիպեց մեզ ոտքի կանգնել, կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ ժողովուրդ մենք ձեր կողքին ենք, ինչպես 88-ին, երբ ինքնակամ մեկնեցինք Ղարաբաղ, այնպես էլ այսօր, մենք դուրս ենք եկել համաժողովրդական շարժման՛՛,-սա ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի խորհրդի անդամ գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի դիտարկումն է։ Մելքոնյանի խոսքով` իրենց առջև առաջնային խնդիրն ՝է […]

Աչքը Աշոտյանի աթոռի վրա է /վիդեո/

՛՛Ես նպատակասլաց եմ, և չի բացառվում, որ մի օր էլ ես գամ իշխանության՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Նա վստահեցրեց, որ երբ ինքը գա իշխանության, կստեղծեն սեփական տնտեսություն՝ անկախ արտաքին ուժերից: ՛՛Հեշտ չի լինելու, բայց գալու ենք, հասնենք նրան, որ լինի անաչառ ղեկավար, կառավարությունն էլ տնտեսապես անկախ լինի՛՛,-նկատեց նա: […]

15 անհայտ փաստ Դիսնեյլենդի մասին /ֆոտո/

Դիսնեյլենդը պարունակում է բազմաթիվ գաղտնիքներ և իրենից ներկայացնում է ամբողջապես երջանիկ մի վայր, գրում է interpress.am-ը` huffingtonpost.com-ին հղումով: Ավելի վաղ այս շաբաթ BuzzFeed-ը հրապարակել է մի տեսանյութ, ուր ներկայացված են 13 փաստեր, որոնք հայտնի չեն Դիսնեյլենդի մասին: Նրանցից ոմանք զարմանալի են, օրինակ, կարող եք հայտնաբերել դիակներ Haunted առանձնատան շրջանակում: Իսկ ոմանք հայտնի են, օրինակ ալկոհոլը, […]

Աները ծեծել է Ջրվեժի գյուղապետին

Վիճաբանության ժամանակ 38-ամյա Կարենը ծեծել է կնոջը, աներն էլ՝ փեսային: “Փաստինֆո“-ի տեղեկություններով` Կարենի աները Ջրվեժի գյուղապետն է: Վերջինիս զայրացրել է դստեր նկատմամբ նման վերաբերմունքը և փեսային “դաս” է տվել. գործի դնելով ձեռքերն ու ոտքերը՝ հարվածներ է հասցրել փեսայի մարմնի տարբեր մասերին` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կապսի ջրամբարի տնտեսական օգուտները. Սեւանի “ծանրաբեռվածությունը” կնվազի

Օրերս, ՀՀ կառավարությունը Գերմանական ազգային բանկի (KFW) հետ կնքեց դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր, որոնք ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգմանը: Կապսի ջրամբարի կառուցումը սկսվել էր դեռևս 1985թ., կատարվել էր շինարական աշխատանքների մեծ մասը, սակայն 1992թ.-ին դադարեցվում են շինարարական աշխատանքները: Ջրամբարը ժամանակի ընթացքում շարքից դուրս է գալիս և այժմ մեծ վտանգ է ներկայացնում Գյումրի քաղաքի համար: Վարկային […]

Այո, ճիշտ է. Խոդորկովսկին պատասխանել է Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ավանդական ասուլիսի ժամանակ անդրադարձել էր “ՅՈՒԿՕՍ” նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու համաներմանը` նշելով, որ չի փոշմանել արածի համար: Խոդորկովսկին անդրադարձել է Պուտինի խոսքերին: “Թվիթերի” իր էջում նա գրել է. “Այո, թողեց, որ մորս հրաժեշտ տամ, դա ճիշտ է: Ընտանիքիս ձեռք չտվեց, ճիշտ է: Դրա համար էլ նա իմ քաղաքական […]

Վանոյից մրսո՞ւմ էին. հզոր մարդիկ են մեջքին կանգնել /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արթուր Անդրեասյանի դատաքննությունը: Սա հայտնի ֆինանսկան բուրգի գործն է: Ըստ մեղադրանքի, Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն […]

Իշխանափոխություն են անելու հատուկ տեխնոլոգիայով /վիդեո/

Մի շարք կուսակցությունների ղեկավարներ, անդամներ միավորվել են և ստեղծել ”Հայաստանի ժողովրդական նախաձեռնությունը”: Նախաձեռնության անդամներից Գառնիկ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե փորձելու են իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մեր հարցին, թե ինչպես են անելու, ասաց` ”Ժողովրդի օգնությամբ, տեխնոլոգիայիով”: Մարգարյանն ընդգծեց` միգուցե տպավորություն ստեղծվի, թե այս նախաձեռնության անդամները միամիտ են, որ նման նախաձեռնություն են ստեղծում և մտածում […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին

      Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին:   Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով: Վարչապետ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը կարևորել են Երևանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և նշել, որ ուրվագծվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի