20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի հատ էլ ճակատը չպաչե՞մ. տուժողը Վարդան Պետրոսյանին /ուղիղ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությունը: 

Պետական մեղադրողը դատարանին միջնորդել է Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6ամիս ազատազրկման, 3 տարի զրկելով ավտոմեքենա վարելու իրավունքից: Պաշտպաններն արդեն հնչեցրել են իրենց ճառերը, ինչպես նաեւ ամբաստանյալն սկսել է իր վերջին խոսքը: Կլինեն նաեւ ռեպլիկներ:

Անցած նիստում Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործ հարուցելու տուժող Արթուր Հակոբյանի նկատմամբ, քանի որ նրան նախորդ՝ հունվարի 23-ի նիստում “վիժվածք” անվանեցին:

“Սա հանրային մեղադրանք էր, ի պաշտոնե դատախազը պարտավոր էր գործ հարուցելու, ով մինչեւ օրս չի կատարել”,-ասաց պաշտպանը:

Տուժող Աշոտ Հակոբյանը նորից փաստեց, որ Վարդան Պետրոսյանի կողմնակիցները ստում են: “Նրանք մարդիկ ուղարկեցին հաշտվելու: Առաջարկում են փող, որպեսզի մենք հրաժարվենք, որ Վարդանը ճիշտ դուրս գա, երկու երեխա է սպանել ու ճիշտ դուրս գա: Սխալ է սա”,-հայտարարեց Հակոբյանը:

Նրա խոսքով` Վարդանը ճարտար լեզու ունի եւ նեղանում է, որ դերասանություն ենք որակում նրա ասածները: “Մի հատ էլ ճակատը չպաչեմ, ես շատ հարցեր ունեմ, պիտի նայեմ իրա աչքերի մեջ: Ինքն ասաց, որ դուրս գամ, կխոսանք: Սպասում եմ դրան”,-ասաց տուժողը` հավելելով` հանկարծ չփորձեք իմ պաշտպանի մասին վատ խոսալ:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս “ԲՄՎ-320” մակնիշի մեքենայով բախվել է “Վազ 21214” մակնիշի մեքենայի հետնամասին։

Վթարի հետեւանքով “Վազ-21214” մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ “Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ”։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Ուղիղ հեռարձակումը՝ CivilNet TV-ի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ