20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստված չանի, որ ռուսական կողմը պահի մեր երկիրը. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ  Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ, ադրբեջանական կողմը տարին ակտիվ է սկսել, ինչը պայմանավորված է ներքին եւ արտաքին գործոններով:

“Գիտենք, թե Ադրբեջանում ինչպիսի իրավիճակ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մարդիկ են ձերբակալում եւ այլն: Շատ կարեւոր հանգամանք է արտաքին գործոնը. մենք հունվարի 1-ից արդեն ԵՏՄ անդամ ենք, եւ Ադրբեջանը, որպես հակամարտության մյուս կողմ, տեսնում է, որ այս առումով կարող են լինել խոչընդոտներ”, -լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

 Հովհաննես Սահակյանի կարծիքով, պետք է վճռական լինել, նույնիսկ նախահարձակ:

“Այն մեթոդները, որ կիրառում է ադրբեջանական կողմը, թույլ, նվազ պետության գործելաոճ է: 2015-ին արդեն իսկ մեր թշնամին փոխել է իր մարտավարությունը, ավելի մեծ թվով զորքերով են գալիս ընդառաջ եւ ավելի մեծ տրամաչափի զենքերից են փորձում իրենց գործողությունները ծավալել՝ Արցախից մինչեւ Տավուշի մարզ սահմանային գոտու ամբողջ երկայնքով”,-շեշտեց պատգամավորը:

Այդ դիտարկմանը, թե իշխող կուսակցությունն ասում էր, որ ԵՏՄ-ին անդամակցում ենք անվտանգության առումով, ապա ինչու սահմանային լարվածությանը ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն ձեռքերը ծալած նստել են՝ պատգամավորն ասաց, որ իրենք չենք ասել, որ բացի Թուրքիայի հետ մեր սահմանը պահելը ռուսական կողմը պետք է գա ու մեր տեղը պահի մեր երկիրը

“Աստված չանի հասնի այդ իրավիճակին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ