27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շփման գծում ադրբեջանական կողմն ունեցել է 3 զոհ եւ 2 վիրավոր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից /79 արկ/ եւ ՌՊԳ /21/ ու ԱԳՍ /18/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ եւ 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ