06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահի մամլո խոսնակի կնոջ 470 միլիոնանոց տունը /ֆոտո/

Ռուս ընդդիմադիր գործից Ալեքսեյ Նավալնին համացանցում տարածել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ` գեղասահորդուհի Տատյանա Նավկայի տան լուսանկաները, որը գտնվում է Ռուբլյովկայում: Նավալնին գրել է, որ տան տարածքը 779 քառակուսի մետր է, այն արժեցել է 470 միլիոն ռուբլի: Նշվում է նաեւ, որ Նավկան այս տունը ձեռք է բերել այս տարվա ընթացքում: […]

Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի. նախարար

Հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 12 հատուկ և ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոցներ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Նախարարը շրջել է դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ: Հատուկ դպրոցում Արմեն Աշոտյանը ծանոթացել է դպրոցի […]

Չափիդ մեջ մնա. Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում: «Ի սկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի այս շահագրգիռ, երբեմն զայրալից, բայց հանգամանալից քննարկման համար, սա ապացույց է, որ երկրի գլխավոր օրենքի վերաբերյալ ոչ ոք այս դահլիճում անտարբեր չէ, ուրեմն նոր փոփոխությունների հետ հույսեր է կապում: Դա շատ կարևոր է: Օգոստոսի 26-ից փոփոխված […]

Սարսաղի մեկն են գտել ու կաշառել.ազատամարտիկը վրդոված է

«Երբ, որ տան մեջ է դավաճանը շատ վատ է, չգիտեմ ինչ ասեմ, էշի մեկնա, կեղտոտ, տականք, սարսաղի մեկն են գտել ու կաշառել: Վճարովի լրտես, որ չգիտեմ ինչ ճանապարհով գտել են, դա իրավապաշտպանները կարող են ասել: Ի՞նչ ասեմ…ասեմ, որ դրա վրա անգամ ոտքերս չեմ կեղտոտի»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով, Ադրբեջանում տված խայտառակ ասուլիսում «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար […]

Victoria’s Secret-ի հրեշտակի երեւանյան ֆոտոսեսսիան /ֆոտո/

Victoria’s Secret-ի հրեշտակ, հայտնի նորզելանդացի սուպերմոդել Ստելլա Մաքսվելի լուսանկարները կզարդարեն հեղինակավոր Vogue Russia հանդեսի հոկտեմբերյան համարը: Լուսանկարները արվել են Երեւանում` մոդելը նկարահանվել է հայկական տարազով` հայկական գորգերի ֆոնին, հայտնում է Sputnik-ը: Մոդելը լուսանկարներից մի քանիսն արդեն տեղադրել է Ինստագրամի իր էջում: Մոդելի երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել լուսանկարների տակ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Ստոկհոլմում

Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան […]

Մարդ կա լուսավոր Հայաստան է երազում, մարդ կա՝ նորվեգական Հայաստան

ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում հռետորական  հարց հնչեցրեց, թե  ՀՀԿ-ն հանրության քվեն ստացե՞լ է, որ սահմանդրական փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել: Թևան Պողոսյանը ցավով նշեց, որ սահմանդրական փոփոխությունների գործընթացում հավատում է միայն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: «Պողոսյանը հավատում է Պողոսյանին: Ճիշտ եք անում, […]

Անհայտ կորած 27-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Գայանե Առուստամյանի անհայտ կորելու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Առուստամյանը Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:  

Կսպասի Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը  մամուլից  է տեղեկացել, որ Ռուբեն Հակոբյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունն ու հրաժարվել  խմբակցության ղեկավարի  պաշտոնից: Այս մասին Թևան Պողոսյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ապագայում տեղի կունենա քննարկում, ինձ Րաֆֆի Հովհաննիսյանն է հրավիրել, ես կսպասեմ իր հետ հարցերի քննարկմանը: Այս պահին խմբակցությունը խնդիրներ չունի»,- ասաց Թևան Պողոսյանը: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի