05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միասին սարեր էին շարժելու

Ռուբեն Հակոբյանի հրաժարականի և «Ժառանգությունից» հեռանալու մասին Հարգելի ընկերներ, սիրելի լրագրողներ, Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․ Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․ «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: Հարգանքներով՝ Դավիթ Սանասարյան «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ […]

Գործող Սահմանդրությունը մեծացնում է քաղաքական մենիշխանության վտանգը. Գալուստ Սահակյան

«Սահմանադրական փոփոխությունները ոչ թե այսօրվա, այլ պագայի խնդիրներ են լուծում»,- այս մասին այսօր ԱԺ-ում  սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում, նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա  կարծիքով՝ պետական արդյունավետ  կառավարում ապահովելու համար գործող Սահմանդրությունը լիարժեք հնարավորություն չի տալիս.«Բավարար չափով հստակեցված չեն նախագահի լիազորությունները գործադիր իշխանության արդյունավետ գործունեության ապահովման բնագավառում: ԱԺ-ն չունի գործադիրի նկատմամբ իրական վերահսկողության […]

Հրդեհներ՝ Արմավիրում, Կոտայքում և Երևանում

  Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի «Փարոսի» անտառում այրվել են 3 հա ծառեր և բուսածածկույթ, Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 168 հողակտորի մոտակայքում` 3000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում` 4000 քմ, Ջրվեժի ամառանոցների մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք: Այս […]

Չիլիի երկրաշարժի սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Չիլիում հզոր երկրաժարշ էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը, վերջին տվյալներով 8 հոգի է: Այժմ համացանցում են հայտնվել երկրաշարժի սարսափելի կադրերը:

Զգուշացեք վերելակներից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մովսես Խորենացի փողոցի թիվ 27 շենքի 3-րդ մուտքի վերելակը 8-րդ և 9-րդ հարկերի միջակայքում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Ինչ է կատարվում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ է կատարվում «Ժառանգություն»-ում: Լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան հնչեց Զարուհի Փոստանջյանի` «Մեկնաբանություն չունեմ»-ը: Հիշեցնենք, երեկ «Ժառանգություն» խմբակցությունն ու կուսակցությունը լքեց Ռուբեն Հակոբյանը:

Նոր-Խարբերդում տղամարդն անձնական օգտագործման թմրանյութ էր պատրաստել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1.22 գրամ կանեփանման զանգված և ծալովի դանակ: Ըստ Սարգիս Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, պատկանում է իրեն, պատրաստել է անձնական օգտագործման համար: Նշանակվել են […]

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում հիմնականում քննարկվել է Իսրայելի հարցը, մասնավորապես` Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած բախումները, հայտնում է թուրքական «Անադոլու»-ն: Նշվում է, որ Էրդողանը հորդորել է միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ: Օլանդը հայտնել է, որ կատարվածը իրեն ևս մտահոգում է և […]

Ինչու է Աստված ուշացնում

Աստված երբեմն ուշացնում է տալ մարդկանց խնդրածը, որպեսզի պարգևների հարգը լավ իմանան և ինչ որ առնում են, չկորցնեն, քանզի մարդիկ սովոր են անաշխատ ստացած բարիքներն անհոգությամբ կորցնել:  Երբեմն էլ ուշացնում է, որպեսզի խնդրողներին առավել արիացնի աղոթքի ջանքերի մեջ և գերագույն պարգևների արժանացնի: Իսկ երբեմն արագորեն շնորհում է, որպեսզի կարճամտությամբ վհատվելով՝ չհուսալքվեն:  Պողոս պատրիարք Ադրանուպոլսեցի

Գոնե հրաման լինի մենք էլ խփենք. կրակում են գյուղացիների վրա

Այսօր առավոտից հակառակորդը դարձյալ խախտելով հրադադարի ռեժիմը` ուժգին կրակահերթ է արձակել Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի  խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ մոտ երկու տասնյակ գյուղացիներ բերքահավաքի աշխատանքներ են իրականացնում: Ահազանգը հենց այգիներից Henaran.am-ին  փոխանցեց գյուղի բնակիչ Ջիվան Զարգարյանը: «Մի քանի հոգի ավելի հեռվում էին աշխատում, կրակոցները սկսեցին, հիմա ոչ կարողանում ենք հեռախոսով խոսել հետները, ոչ մոտենալ իրենց: Անհանգիստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի