Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի մտահոգում օֆշորային ընկերությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը կարծում է, որ ՀԷՑ-ի վաճառքի գործարքը չի ձգձգվի: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գործարքից հետո սակագնի տարբերությունը պետության կողմից սուբսիդավորման հարցը չի վերաբերում հանձնաժողովի գործառույթին, նրանք այդ հարցում ոչ մի ազդող կամ կարգավորող լծակներ չունեն:
Սամվել Արաբաջյանը մանրամասնեց, որ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը տեղեկացրել է, որ շարունակելու է էլեկտրաէներգիա մատակարարել նախկին գնով, իսկ պետությունն էլ շարունակելու է սուբսիդավորել:
Պատասխանելով հարցին, թե չկա՞ արդյոք մտահոգություն, որ որ ՀԷՑ-ը վաճառվել է օֆշորային ընկերության, հանձնաժողովի անդամն ասաց, որ իրենք նման մտահոգություններ չունեն: