05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ով է ստանում ցանցերը, և ինչ է ստանում Հայաստանը. Ժամանակ

Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամը կարծես թե մոտենում է որոշակի հանգուցալուծման փուլի: Երկրի կառավարության օրակարգում է հայտնվել էլցանցերի վաճառքի հարցը, որով կառավարությանն է դիմել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը: Ընկերությունը հավանություն է ակնկալում կիպրոսյան գրանցում ունեցող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը ցանցերն ամբողջությամբ վաճառելու համար: Եվ այսպես, ցանցերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները կարծես թե դառնում են իրականություն: […]

ՀԷՑ-ը կգնեն 4 հայ հայտնի գործարարներ. Հայկական ժամանակ

«Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» […]

Թուրք ոստիկանները թալանել են Դիարբեքիրի հայ կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ, այն բանից հետո, երբ այդ տարածքում պարետային ժամ է հայտարարվել: Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները ոչ միայն հարձակվել են եկեղեցու վրա, այլեւ թալանել են` գողանալով այստեղ գտնվող որոշ պատմական իրեր, հայտնում է asbarez.com-ը: Միջագետքի հայերի միության նախագահ […]

Աստծո գոյությունն ապացուցելը իրականում սրբապղծություն է

«Աստված կա: Մեզ պետք չէ դա ապացուցել: Աստծո գոյությունն ապացուցելը իրականում սրբապղծություն է, իսկ հերքելը՝ անմտություն: Աստված ապրում է ողջ մարդկության խղճմտանքի եւ գիտակցության մեջ: Նա իր գոյությունն արդեն ապացուցել է Տիեզերքում եւ բնության մեջ: Աստծո գոյությունը հերքելը աստղերով առլեցուն երկնքի տակ, թանկանգին մարդկանց շիրիմների մոտ կամ խոշտանգվող նահատակի երանելի մահվան պահին կարող է միայն […]

Ռուբիկ Հակոբյանը հեռացավ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս է գալիս կուսակցությունից և հրաժարվում ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցում: «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և […]

Ով է կազմակերպել փախուստը

«Ալիևյան haqqin.az-ին տված հարցազրույցում իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն հայտնել է, որ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախուստը կազմակերպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը… Ն.Ջաֆարօղլուն իր վրացի գործընկերներից է տեղեկացել Վ. Մարտիրոսյանի մտադրությունների մասին և այդ մասին հայտնել է հայատյացությամբ հայտնի սույն մեջլիսականին, ով և համապատասխան մարդկանց միջոցով կազմակերպել է դավաճան Մարտիրոսյանի մուտքն Ադրբեջան… «Մյուս մանրամասները կհայտնի […]

Դիմեցին Եվրադատարան

«Վոլոդյա Ավետիսյանի խնդիրը միշտ թարմ ենք պահելու ու շարունակելու ենք պայքարել հանուն արդարադատության»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Նա տեղեկացրեց, որ Ավետիսյանի փաստաբանը դիմել է Եվրադատարան և ներկայացրել գործում առկա մի շարք խախտումներ: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք […]

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի դուստրը որոշել է փոխել սեռը /ֆոտո/

Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 9 տարեկան դուստրը` Շայլոն, որոշել է փոխել սեռն ու տղա դառնալ: Աղջիկը կյանքի հենց սկզբի տարիներից նախընտրում է խաղալ տղաների հետ, մազերը կարճ կտրում է, տղայի շորեր հագնում եւ անգամ բոլորին խնդրում է իրեն Ջոն անվանել, հայտնում է Вести.Ру-ն: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ծնողները շատ […]

Կյանքս՝ հայրենիքիս … սահմանապահ գյուղի հեքիաթը

Սահմանապահ Չորաթանում կրակոցների ձայնը չի զարմացնում փոքրիկներին: Գյուղի մանկապարտեզի վարիչը՝ Օֆելյա Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Հեքիաթ» անունով մանկապարտեզում ուսուցանում են հայրենասիրություն և հաճախ են խոսում հերոսների մասին: Հերոսական անկյունին մոտենալիս փոքրիկ մի տղա բղավեց. «Կյանքս՝ հայրենիքիս…»: Այնքան վստահություն կար մանկական այդ անկեղծ բացականչության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի