19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ եղավ Լյովա Խաչատրյանի ծննդյան օրը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի 60-ամյակը, բացի 2 օր ու գիշեր քեֆ անելուց և այդ ընթացքում խորոված անողներից երկուսին այրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց, նշանավորվել է նաև պարգևներով: Պարզվում է՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առթիվ» պատգամավորին պարգևատրել է «Գյուղատնտեսական նվաճումների» համար ոսկե մեդալով: Պատգամավորի […]

Իշխանությունը չի թողնի, որ Ծառուկյանը «վեր-վեր թռչի».Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. Ասում են, թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջին շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաեւ ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու: Իշխանությունը միանգամից […]

Որոշվել է, թե ինչքանով կբարձրանա հոսանքի սակագինը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունում երեկ՝ մայիսի 18-ին, վարչապետի մոտ քննարկում է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով, որին մասնակցել է նաեւ էներգետիկայի նախարարը: Նախ քննարկել են, թե ամենաքիչն ինչքան կարող են բարձրացնել էներգիայի գինը, որպեսզի դժգոհությունների ալիք չբարձրանա, բայց ՀԷՑ-երը եւս կարողանան աշխատել: Շահառուները պնդել են, թե էներգիայի գինը 6-7 դրամով բարձրացնելն անխուսափելի է՝ պայմանավորված […]

Կարապետ Գուլոյանը մխիթարման փուլում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետևանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպվւսծ հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված […]

Տուժածի աչքը երեկ հեռացրել են.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին երեկ «ՀԺ»-ի լրագրողին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը: Հարություն Զաքարյանը, մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա հույսով, որ այնտեղ կկարողանան […]

Հայաստան-Վրաստան համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում զարգանալու միտում ունի. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ ցանկացած տարածաշրջանում այս կամ այն իրավիճակով պայմանավորված, ելնելով կոնկրետ պետությունների վարած քաղաքականությունից, շատ արագ կարող է փոփոխվել առկա իրավիճակը և տվյալ տարածաշրջանն անսպասելիորեն վերածվել առճակատումների օջախի՝ հղի բոլոր հնարավոր վտանգներով: Ուստի, ներկա ժամանակաշրջանում, շատ կարևոր է պետական և պաշտոնական մակարդակով պետությունների և հատկապես անմիջական […]

Ոչ միայն իսկական գիտնական չեն, այլև կիսամտավորական են

,,Ժամանակակից գրականության մեջ հոգևորի և գիտության մեջ հակասություն են գտնում այն մարդիկ, ովքեր ոչ միայն իսկական գիտնականներ չեն, այլև կիսամտավորականներ են, քանի որ նրանցից շատերն ամբողջապես անտեղյակ են բնական գիտություններին,,: ՇԱԹԵԼՅԵ Անրի Լուի Լե – (1850-1936), ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս:

Ինչու ընդդիմությանը չի հաջողվում /վիդեո/

«Հաստիքային ընդդիմություն կա և Ազգային ժողովում, և Ազգային ժողովից դուրս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Ընդ որում, ըստ նրա՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներն իսկապես իշխանափոխոթյան կողմ են, սակայն նրանց չի հաջողվում դա կյանքի կոչել, քանի որ կոլեկտիվ չկա: «Խայտաբղետություն կա նրանց մեջ»: Ինչու է Հայաստանում քաղաքական կյանքը մեռած: Երկրում սոցիալական դժգոհության բավական մեծ […]

51-ամյա կինը 21-րդ երեխային է լույս աշխարհ բերել

Բրազիլիայում 51-ամյա կինը իր 21-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Բժիշկները կնոջը զգուշացնում էին, որ հղիությունը կարող է վատ անդրադառնալ նրա առողջության վրա, քանի որ վերջինը բարձր ճնշում ունի: Սակայն կինը 3 կիլոգրամանոց առողջ որդի է ունեցել ու իրեն հրաշալի է զգում, գրում է РИА Новости-ն: Նշվում է նաեւ, որ կինն առաջին երեխային ունեցել է […]

Խնդրանք Հովիկ Աբրահամյանին

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրանքով եմ դիմում, պարոն վարչապետ խնդրում եմ նախարարներին հրապարակային շատ գրքեր նվիրեք, դա նպաստում է, որ հասարակությունը տվյալ գրքի նկատմամբ հետաքրքրվի և այն գնի»,-այսօր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում ասաց «Անտարես մեդիա հոլդինգի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարին բոլոր նախարարներին նվիրեց Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը։ Մարիտիրոսյանի խոսքով այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված