22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ճեղքող բան չեղավ.Արամ Կարապետյան/վիդեո/

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Նյու Յորքում կայացած վեհաժողովը բաժանում է երկու մասի՝ բուն վեհաժողով և սակակարկություններ:

Այս մասին իր տեսակաետը  նա ներկայացրեց այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այս անգամ ինչո՞ւ էր հետաքրքրությունը այդքան մեծ, որովհետև տարբեր երկրների նախագահներ երկար ժամանակ ելույթներ չէին ունեցել, իրենց ասելիքը՝ քաղաքակրթության հարցերի շուրջ չէին ասել: Առավել ևս հասկանալի է, որ Ռուսաստան-Ամերիկա հարաբերություններում պետք է պարզություն մտցվեր, քանի որ երկու տարվա մեջ սա առջին հանդիպումն էր : Վեհաժողովը այս անգամ յուրօրինակ պատկեր ուներ, բոլոր նախագահները ելույթ ունեցան, բայց լուծումների տեսակետից համաշխարհային հարցերի շուրջ՝ այդ լուծումների ալգորիթմը դեռ չի երևում»,-նշեց Կարապետյանը:

Կարապետյանի դիտարկմամբ այս վեհաժողովում նկատելի է եղել, որ բոլոր նախագահները խոսել են իրենց ցավից: Գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կարապետյանը ասաց.« Սերժ Սարգսյանի ելույթը փոքր երկրի նախագահին համարժեք ելույթ էր, որտեղ պարզ էր, որ օգտագործվում է ամբիոնը փոքր-մոքր հարցեր լուծելու համար: Այն ելույթները, որ ունեցան հզոր տերությունները, նույնպես հասկանալի, տրամաբանական ելույթներ էին, բայց որևէ նոր առանցքային, ճեղքող բան չեղավ»:

Կարապետյանը նշեց, որ բոլորը հատկապես քննարկման թեմա են դարձրել այն, որ Պուտինը իր բաժակը չի չխկացրել Օբամայի բաժակին և բաց են թողել մի կարևոր հանգամանք.« Այն, որ չխոսեց Չինաստանի վարչապետը և Ֆրանցիսկոս պապը առանց խոսելու գնաց: Սա նշանակում է, որ կան տարակարծություններ ընդհանուր աշխարհի զարգացման հետ կապված»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ