28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեք օր կհանգստանանք

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը ` շաբաթ: Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը` Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

100 նռնենի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հաստատել է «Armenian Genocide Memorial Tree Project»  նախագիծը, որի շրջանակներ քաղաքի բոլոր 15 շրջանների այգիներում 100 հատ նռնենի է տնկվելու: Այս մասին այսօր տեղեկացրել է Կալիֆորնիայում լույս տեսնող «Asbarez» պարբերականը: Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է դեռ ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարեւանությամբ: […]

Արփինե Հովհաննիսյանը մերժեց երեքին էլ. վարորդների տուգանքները չեն վերանայվի

Այսօր կառավարության նիստին արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մերժեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալու մասին հարցերը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաստատեց նախարարի «դեմ» տեսակետը: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հա­յաստանի Հան­­րա­­պե­տու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» […]

ՀԿԾՀ-ում մոնիտորինգը մեկնարկել է

Քիչ առաջ մեկնարկած կառավարության հերթական նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսվել է  էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ մոնիտորինգ : ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ «Դելոյթ ընդ տուշ» ընկերությունը ձեռնամուխ է եղել իր աշխատանքներին: Խորհրդատվական  ընկերությունը ծառայության պայմանագրով երեք փուլերով կներկայացնի իրավիճակը: Առաջին փուլի արդյուքնները հայտնի կդառնան սեպտեմբեր ամսի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի, երրորդը՝ նոյեմբերի: Սեպտեմբերի վերջին […]

Նորմանդական քառյակը կհանդիպի Փարիզում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»: Նրանք պայմանավորվել են հոկտեմբերի 2-ին հանդիպել Փարիզում: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկրների ղեկավարները ողջունել են վերջին ժամանակներս հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի հարավ-արեւելքում: «Առանձնակի […]

ԱԺ պատգամավորը հայտնվել է «դժբախտ» վարորդների շարքերում. 168 Ժամ

Պարզվում է օրենքի ծուղակն ընկնում են հենց իրենք օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաիշիվների վրա կալանք է դրվել երթեւեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ԴԱՀԿ-ն կալանք է դրել Մելիքյանի բանկային քարտի վրա 4000 դրամի պատճառով: Ընդ որում, ինչպես եւ շատ վարորդներ, […]

Հ1-ն աննախադեպ զարգացել է` շուտով դիտեք թարմ սերիալներ Ժամանակ

ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նա պատմեց, թե ինչպիսի առաջընթաց է արձանագրել Հանրային հեռուստատեսությունը իր ղեկավարման տարիներին, որ հաղորդումները դարձել են ավելի հետաքրքիր եւ դիտարժան, որ նույնիսկ արտասահմանյան թարգմանված սերիալներում մեկի փոխարեն մի քանի ձայն է հնչում: Հանրային […]

Անվտանգություն երաշխավորող միջազգային բարի քեռիների մասին հեքիաթն ավարտվեց:

Աշխարհը խառնվում է, ժողովուրդներ են կորցնում հայրենիքը: Խառնված աշխարհը դեռ էլի է խառնվելու, ու էլի ժողովուրդներ են կորցնելու իրենց հայրենիքը: Կմնան նրանք, ովքեր բավարար կազմակերպվածություն կունենան խառնված աշխարհում իրենց հարենիքն ու տեսակը պահպանելու համար: ժողովուրդներին անվտանգություն երաշխավորող միջազգային բարի քեռիների մասին հեքիաթն ավարտվեց: Եթե մենք ուզում ենք չոտնատակվել խառնված աշխարհում , եթե չենք ուզում դառնալ անցյալի ժողովուրդ, ու […]

Սերժ Սարգսյանին Կրեմլում համոզել են հրաժարվել. Հրապարակ

«Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է իշխանությունը հրաժարվի Սահմանադրությունը բարեփոխելուց։ Եվ դա կապում են Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցի հետ․ իբրև ռուսական իշխանությունը գործի է դրել միայն իրեն հայտնի լծակները, որ համոզի ՀՀ նախագահին հրաժարվել պառլամենտական կառավարման անցնելուց։ Եթե այդ բանակցություններն ավարտվեն հօգուտ «հրաժարումի», ապա չի բացառվում, որ դա արվի դեմոկրատական սկզբունքով՝ ԱԺ քննարկումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի