18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եվրոպայում «Ուրախության տուն», Հայաստանում` ծերանոց

Այսօր ամբողջ աշխարհը նշում է տարեցների միջազգային օրը: Բոլորը հիշում են տարեցներին, խնամում նրանց, տեսակցում ու աջակցում ինչով որ կարողանում են: Կյանքի այս հատվածնում վերջիննես արդեն  խնամքի, ընդգծված հոգատարության և ջերմության կարիք ունեն, ինչի պակասն էլ հաճախ հանգեցնում է նրան, որ տարեցները ծերանոցներ, տուն-ինտերնատներ կամ խնամքի կենտրոններ են այցելում:

Բավական է մեկ անգամ այցելել նմանատիպ մի հաստատություն և  տարաբնույթ և չկրկնվող պատմություններից կարելի կլինի մի քանի հատորանոց գիրք գրել: Ոմանք կարոտում են իրենց տուն, ոմանք` երախաներին ու թոռներին, ոմանք էլ` իրենց կողքի հարևանին, մի մասն էլ` իրնց բակի քաղցրահամ խաղողի համն են ուզում վերհիշել ու այսպես շարունակ:

Հայաստանում ծերանոցներ հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր կամ ժառանգներ չունեն ու մենակ են մնացել, կամ խնամող չունեն, կամ էլ` զավակները հրաժարվել են զբաղվել իրենց ծնողների խնամքով: Եվ ծերանոց հասկացությունը, կարծես թե, մանկատան նման մի բան լինի` ուղղակի մեծահասակների համար: Ճիշտ է` այստեղ անգամ ամուսնության դեպքեր են գրանցվում, սակայն տարեց մարդիկ, միևնույն է, ներքուստ, մեղծ ասած, ուրախ չեն, որ հայտնվել են նմանատիպ միջավայրում:

Սակայն ի տարբերություն մեր երկրի` եվրոպական մի շարք երկրներում ծերանոցներ, որպես այդպիսին, չկան: Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա կարող ենք փաստել, որ Գերմանիայում կան հատուկ կենտրոններ, որտեղ տարեցներն ուղղակի հավաքվում են ու անցկացնում իրենց օրը, կամ օրվա մի մասը: Կան նաև հատուկ հաստատություններ, որտեղ մարդիկ ուզում են ապրել մինչև իրենց կյանքի վերջը: Գերմանալեզու «Վելթ» պարբերականում, օրինակ, նմանատիպ մի հրապարկման հանդիպեցինք, որ այս տարիքի մարդիկ ի վերջո ուզում են իրենց տարեկից մարդկանց հետ շվել: Նրանք տարեցների համար նախատեսված կենտրոններ են գնում ոչ թե ստիպված, այլ` ուրախությամբ ու խանդավառությամբ, որ նորից շփվելու են իրենց ընկերների հետ ու ընդհանուր բազում թեմաների շուրջ են խոսելու:

Եվրոպական երկրներում տարեցները չեն զբաղվում իրեցն թոռների ու երեխաների հիմնական խմանքով, մինչև կյանքի վերջը իրենց երեխաների ու նրանց ընտանիքների հետ չեն բնակվում, չեն  խառնվում իրենց զավակների ներանձնական կյանքին: Նրանց հետաքրքրությունները լրիվ այլ են, ինչ երիտասարդներինը և ,հետևաբար, նրանց զբաղմունք է պետք, որ կարողանան լցնել իրենց օրը: Իսկ տարեցների համար նախատեսված նմանատիպ հաստատությունները տալիս են այդ հնարավորությունը: Այդ իսկ պատճառով եվրոպական երկրներում այդ հաստատությունները «Ուրախության տուն», «Ժամանցի վայր» և նմանատիպ այլ անվանումներ ունեն:

Բայց Հայաստանում ճիշտ հակառակն է: Տարեցներն անընդհատ զբաղվում են թոռների խնամքով, կենցաղային հարցեր լուծելով, անընդհատ միջամտելով իրենց երեխաների նեղ անձնական հարցերին, ինչն էլ, բնականաբար, կեցաղային մի շարք խնդիրների ու վեճերի պատճառ է դառնում: Եվ եթե տարեցները մեզ մոտ ինքնակամ են գնում ծերանոց բնակության` թողնելով իրենց ընտանիքը, ապա դա, հիմնականում,  ընտանիքից նեղանալու և զավակներին«խայտառակ անելու» միտումն ունի:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ