24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ նիստ է կայացել Աթենքում

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի եւ Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի […]

Նալբանդյանն ընդունեց ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը

Մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Իռլանդիայի դեսպանները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաև ԵԽ տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց […]

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության եւ կապի միջոցների հետ որեւիցե խնդիր չունեն: Հանդիպում է կայացել նաեւ օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները եւ վստահեցրել է, որ մինչեւ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական […]

ՀՀ սոցներդրումների հիմնադրամի կողմից կշարունակվեն համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են: Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման […]

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետեւող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը: Մասնավորապես` պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված […]

ՀՀ-ում նշանակվել է ՌԴ նոր դեսպան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին, ով այս պաշտոնում կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին, հաղորդում է “РИА Новости”-ն: Մինչ այս Վոլինկինն աշխատել է ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երևան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը. Իրանի դեսպան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև  իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:   Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս և Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:  Ընդգծելով հայ-իրանական […]

Նոր նշանակում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գևորգյանն ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից և հոգևոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքում:

Վրաստանը դադարեց նախագահական լինել

Վրաստանում գրեթե 10 տարի շարունակվող Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանը կարծես թե մոտեցավ ավարտին: Նախօրեին վրացական խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն նախագահը վերջնականապես վերածվեց “հարսանեկան գեներալի”, ով զրկվեց կառավարության վրա որեւէ կերպ ազդելու հնարավորությունից, գրում է “новости mail.ru”-ն: Մասնագետների գնահատմամբ` “չեղյալ հայտարարվեց Սաակաշվիլիի ինքնավարությունը, ով ավարտում է իր քաղաքական գործունեությունը”: Նախագահական կուսակցությունը կարող է մնալ քաղաքական […]

Կաթողիկոսը կարգալույծ է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համար: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան ավազանի անունով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի